Բաժիններ՝

Դե Խեան կարող է երկարաձգել պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

Ինչպես հաղորդում է Marca-ն, «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան կարող է երկարաձգել պայմանագիրը իր ներկայիս ակումբի հետ:

Իսպանիայի հավաքականի դարպասապահը տվյալ պահին գտնվում է ծանր հոգեբանական վիճակում. նրա տեղափոխությունը մադրիդյան «Ռեալ» ձախողվեց, նա լարված փոխհարաբերությունների մեջ է մանկունյանցիների գլխավոր մարզիչ Լուի Վան Գալի հետ, իսկ թիմի երկրպագուները վերջին իրադարձություններից հետո լավ չեն տրամադրված նրա նկատմամբ:

Չնայած այս ամենին, ակումբի ղեկավարությունը ուժի մեջ է թողնում ֆուտբոլիստի պայմանագրի երկարաձգման առաջարկը, որի ժամկետը լրանում է 2016թ. ամռանը:

Դե Խեան քննարկում է առաջարկությունը, հաշվի առնելով ստեղծված իրավիճակի բոլոր դրական և բացասական կողմերը` կապված խաղային պրակտիկայի հետ: Իսկ դա իր հերթին կարող է հանգեցնել այն բանին, որ Դե Խեան չստանա հրավեր Իսպանիայի հավաքականից:

Այդ մասին խոսել է նաև Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենետե Դել Բոսկեն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930