Հունաստանի նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասն իր «Սիրիզա» կուսակցության հաղթանակն անվանել է «ժողովրդի հաղթանակը», հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սեպտեմբերի 21-ին, ժամը 08.02-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 41-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Խոյերը ելույթ կունենան այն մասին, որ բոլորը պետք է միասին գործեն, իսկ բոլոր գործողությունները պետք է գլխավորի տաղանդավոր առաջնորդը: Ակնհայտ է, որ չարժե կոնկրետացնել, թե ում նկատի ունեն, երբ ասում են՝ տաղանդավոր առաջնորդ, խոյերն առանց ավելորդ համեստության՝ կառաջարկեն հենց իրենց թեկնածությունը:
Մաքրության հրամանն ուղարկելու համար բավական է սեղմել համապատասխան հավելվածի «Clean» կոճակը։ Հավելվածը թույլ է տալիս նաև մաքրության ռեժիմ կազմել, սակայն կա մի թերություն՝ իրական ժամանակում հնարավոր չէ կառավարել փոշեկուլը։
Ջեյսոն Սթեթհեմը «Via La Madness» սերիալում գլխավոր դեր է խաղալու: Մարտաֆիլմի էլեմենտներով թրիլլերը նկարահանում է Gaumont International Television ստուդիան:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 22-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Ա.Սարգսյան, Մելիքյան, Չուխաջյան, Լուկաշին փողոցների ու Միրաքյան փողոցի նրբանցքի ջրամատակարարումը:
Խոսելով առողջ ապրելակերպի և առողջ դիետաների մասին՝ հաճախ հանդիպում ենք այնպիսի տերմինի, ինչպիսին է՝ «կարգավորված սնունդը»: Երբևէ հետաքրքրվե՞լ եք, թե ինչ է դա նշանակում: Կարգավորված սննդակարգ ասելով՝ նկատի ունենք հստակ սնունդ, որը ներառում է ամբողջ օրվա մեջ քիչ ուտելիքներ և կարգավորված դիետա, այսինքն՝ քիչ ուտելով, ստանում ենք բոլոր սննդարար տարրերը:
Ծրագրավորող Մարկ Ռոզեթը պատմել է, թե ինչ պատահականության շնորհիվ է սկսել աշխատել աշխարհահռչակ Google ընկերությունում: Որոնման արդյունքները ստուգելիս Ռոզեթը ստացավ «Պատրա՞ստ ես ստուգումների» հարցադրումը և դրական պատասխան տվեց: Դրանից հետո նա հայտնվեց գաղտնի կայքում, լուծեց մի քանի գլուխկոտրուկ, մի քանի քայլեր կատարեց և աշխատանքի առաջարկ ստացավ շատերի համար երազանք դարձած Google-ի գրասենյակում:
Դիետիկ մթերքները, որոնք կարելի է գտնել սուպերմարկետներում, հաճախ առողջ սննդի հետ ընդհանրապես առնչություն չունեն: Բազմաթիվ դեպքերում այդպիսի նշումները պարզապես մարքետինգային քայլեր են:
110 կիլոգամանոց մոդելը պոդիում է բարձրացել նորաձևության աշխարհի մյուս հայտնի մոդելների հետ, հայտնում է The Daily Mail-ը:
«Կադրերի բաժին N 168»-ում այս շաբաթ ընթերցողներին իր կինոառաջարկն է ներկայացնում դերասան Միքայել Պողոսյանը, ով մեզ հետ զրույցում առաջարկեց բոլորովին թարմ տպավորություններով ազդեցիկ մի ֆիլմ, որ պատահաբար դիտել էր հեռուստաալիքներից մեկով՝ օրեր առաջ: Դերասանի նախընտրությամբ շաբաթ երեկոն անցկացնում ենք ռեժիսոր Մեթյու Չեփմենի «Կրքի գինը» (Matthew Chapman «The Ledge») ամերիկյան մելոդրամայի ընկերակցությամբ:
Ներկայացվող հոլովակը ցույց է տալիս ոչ միայն կանացի զգեստապահարանի ամենակարևոր մասի արտաքին տեսքի փոփոխությունները, այլև ներկայացվում է համապատասխան նկարագրություն, որը համապատասխանում է տվյալ դարաշրջանի ոգուն:
Կիտրոնն ունի բազմաթիվ օգտակար հատկանիշներ, որոնք լավ են ընդհանուր առողջությանը: Կիտրոնը դրական է ազդում ստամոքսի, լյարդի վրա, լավացնում է իմունային ու սրտանոթային համակարգերը:
Լավ կրթությունը ձեր առջև կբացի շատ հնարավորություններ, իսկ այսօր լավ կրթություն կարելի է ստանալ նաև առանց շատ գումարներ ծախսելու:
«Ես մտադիր եմ հրապարակման թույլտվության համար դիմել ԱՄՆ-ում բնակվող Դովլաթովի ժառանգներին: Սերգեյը նամակների վրա վետո չի դրել, նա իր կտակում խոսել է միայն խորհրդային ժամանակներում (մինչև 1978 թվականը) չխմբագրված կամ տպագրված ստեղծագործությունների մասին»:
The Hollywood Reporter-ը ստեղծել է վարկանշային աղյուսակ՝ կազմված բոլոր ժամանակների լավագույն սերիալներից:
«Ես դեռ մանկուց հետաքրքրված եմ եղել գիտությամբ, բայց երբեք չեմ երազել աստղագետ դառնալու մասին: Ես հիանում էի գիտության ամեն բնագավառով, ցանկանում էի ուսումնասիրել հրաբուխները, օվկիանոսները, Ալպերը, երկրաֆիզիկան և երկրաբանությունը: Հատկապես սիրում էի մաթեմատիկան, այսպիսով որոշեցի Լոզանի համալսարանում սովորել ֆիզիկա և մաթեմատիկա»:
Հորս հետ եղել ենք ընկերներ, եղբայրներ, միշտ կիսվել ենք մեր խնդիրներով, փոխանակվել խորհուրդներով։ Որպես տղամարդ՝ իմ հասունացման ու կայացման մեջ նա ունեցել է ամենամեծ դերը։
Սրտանոթային հիվանդություններն ամենատարածված հիվանդություններից են, ինչպես նաև՝ մահացության դեպքերի հիմնական պատճառներից մեկը: Իհարկե, այս հիվանդությունների պատճառները կարող են լինել գեները, կյանքի ոճը, պասիվ ֆիզիկական վիճակը, սնունդը և սթրեսը:
Հարցին, թե ո՞րն է այս ֆիլմի ուղերձը, Վ. Չալդրանյանը պատասխանել է. «Կարծում եմ՝ Կոմիտասը տիեզերքից էր տրված՝ որպես «ազգի խիղճ», այսօր մենք խնդիր ունենք վերադարձնելու այդ խիղճը, վերադառնալու դեպի Կոմիտասը: Ինձ համար Կոմիտասը մշակութային փրկիչ էր: Կոմիտասի լռության հետ աշխարհն էլ լռեց: Ֆիլմի հերոսը՝ Էդգար Նովենցը, ասում է. «Կոմիտասը լռեց, որ աշխարհը մի օր խոսի, և այսօր աշխարհը խոսում է… »:
Հարուստ հրեան իմանում է, որ կինն իրեն նկարչի հետ դավաճանում է: Նա մեծ գումարի դիմաց իր մրցակցին պատվիրում է նկարել սեփական կնոջ դիմանկարը: Չորս երկար ու ձիգ տարիներ նկարիչն էսքիզի վրա է աշխատում: Արդյունքը հիանալի ստացվեց, իսկ սերը՝ մարեց…
Գյումրիում անկախության օրը նշվելու է տոնական միջոցառումներով: Զինվորական նվագախմբի ելույթ, զինվորական շարային վարժանքների և հնարքների ցուցադրում ու այլ տոնական միջոցառումներ են նախատեսվում անցկացնել: Դրանց մասնակցելու են Գյումրու տարբեր խմբեր, համույթներ:
Jaguar Land Rover Special Vehicle Operations ստորաբաժանումը Ֆրանկֆուրտի միջազգային ավտոսրահում ցուցադրել է երեք էքսկլյուզիվ ավտոմեքենաներ, որոնք ընկերությունը նախապատրաստել է հատուկ Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր կինոֆիլմի համար, գրում է The Telegraph-ը: Միջոցառման ժամանակ ցուցադրվել են Range Rover Sport SVR, Land Rover Defender ու Jaguar C-X75 ավտոոմեքենաները: Նշենք, որ հենց կոնցեպտուալ CX-75-ի հետապնդումը Հռոմի փողոցներով կդառնա […]
Եթե չեք լսել օրեգանոյի յուղի օգտակար հատկանիշների մասին, ապա ժամանակն է իմանալու, որ այս յուղն ունի բազմաթիվ օգտակար հատկանիշներ:
Նյու Յորքի նորաձևության շաբաթը մեկնարկեց սեզոնի ամենասպասված ցուցադրություններից մեկով՝ Ralph Lauren-ի գարուն-ամառ հավաքածուի ցուցադրությամբ:
Բոլորս էլ լսել ենք, որ հագեցած նախաճաշը մեր ստամոքսին թույլ է տալիս մնալ թույլատրելիի սահմաններում: Այժմ այս թեորիան գիտական բացատրություն ունի: Տեխասի համալսարանի գիտնականներն իրենց վերջին հետազոտություններում նկատեցին, որ մարդիկ, ովքեր առավոտյան հագեցած նախաճաշ են ունենում, օրվա ընթացքում 5 տոկոս քիչ կալորիաներ են օգտագործում, ինչը նրանց հնարավորություն է տալիս մեկ տարվա ընթացքում 5 կիլոգրամով նիհարել:
Ամերիկյան Flaunt Magazine պարբերականն իր շապիկին տեղադրել է հոլիվուդյան մերկ դերասանուհի Պամելա Անդերսոնի լուսանկարը:
Samsung-ի սարքը կարողացել է հաղթել այդ անվանակարգում ՝ առաջ անցնելով iPhone 6, Sony Xperia Z3 Compact, LG’s G4 ու HTC One M9 սմարթֆոններից: Apple-ը ցուցահանդեսից տարել է միանգամից 4 մրցանակ:
Ռոբերտո Կարլոսը և նրա նախկին թիմակիցը` Լուիշ Ֆիգուն, Պրիմերայի դեսպաններն էին Գալա համերգի ժամանակ, որը տեղի ունեցավ հինգշաբթի:
31-ամյա Ջուլիա Կոզերսկին որոշել է լուսանկարների միջոցով ցուցադրել նիհարելու մութ կողմը: Կինը կարողացել է ազատվել բաղձալի 72 կիլոգրամից, սակայն իր ձեռքբերմամբ հպարտանալու փոխարեն՝ լուրջ բարոյական վնաս է կրել, գրում է The Daily Mail-ը: