110 կիլոգամանոց մոդելը մասնակցել է Marc Jacobs-ի ցուցադրությանը
Նյու Յորքի նորաձևության շաբաթվա շրջանակում Marc Jacobs նորաձև բրենդի ցուցադրությունը համացանցում բազմաթիվ քննարկումներ է առաջացրել՝ կապված ցուցադրությանը Gossip խմբի գիրուկ անդամի՝ վոկալիստ Բեթ Դիտոյի մասնակցության հետ:
110 կիլոգամանոց մոդելը պոդիում է բարձրացել նորաձևության աշխարհի մյուս հայտնի մոդելների հետ, հայտնում է The Daily Mail-ը:
Երգչուհին կրել է սպիտակ զգեստ՝ գունավոր պրինտով ու ոտքի վրա ճեղքով: Կրել է արծաթավուն կոշիկներ ու ձեռքին բռնել փետուրներով զարդարված թիկնոց:
Բացի Բեթից՝ աշուն-ձմեռ հավաքածուի ցուցադրությանը մասնակցել են Ադրիանա Լիման, Բելլա Հադիդը, Իրինա Շեյքը, Ջոան Սմոլսն ու այլ աստղեր:
Հզոր վոկալով օժտված Բեթը երաժշտական բեմի ամենասկանդալային արտիստներից է:
Լինելով մոլի ֆեմինիստ՝ երգչուհին դեմ է նիհար մոդելներին ու չի թաքցնում իր ոչ ավանդական սեռական կողմնորոշումը: