
Սերգեյ Դովլաթովի անհայտ նամակները կարող են հրատարակվել հաջորդ տարի

Սերգեյ Դովլաթովի անհայտ նամակները կարող են հրատարակվել հաջորդ տարի՝ նրա ծննդյան 75-ամյակի կապակցությամբ:
Այս մասին TASS-ին հայտնել է նրա ընկերը՝ Звезда ամսագրի գլխավոր խմբագիր Անդրեյ Արևը՝ գրողի հիշատակին նվիրված փառատոնին, որն անցկացվում էր Պսկով քաղաքում:
«Ես մտադիր եմ հրապարակման թույլտվության համար դիմել ԱՄՆ-ում բնակվող Դովլաթովի ժառանգներին: Սերգեյը նամակների վրա վետո չի դրել, նա իր կտակում խոսել է միայն խորհրդային ժամանակներում (մինչև 1978 թվականը) չխմբագրված կամ տպագրված ստեղծագործությունների մասին»,- ասել է Արևը:
Նա հիշել է, որ Դովլաթովը մի անգամ ասել է, թե ինքը երևի թե միակ գրողն է, ով «նամակներ է գրում ավելի մեծ հաճույքով, քան պատմվածքներ»:
Արևին հաջողվել է երկու անգամ հրատարակել Դովլաթովի նամակագրությունը նրա կնոջ՝ Ելենայի, ու դստեր՝ Եկատերինայի թույլտվությամբ:
«Սակայն նրանք այդքան էլ հակված չեն դրան: Մինչ 75-ամյակը, ես հուսով եմ՝ ինչ-որ բան ստանալ նրանցից, թեև ես նրա նամակներից բավարար քանակությամբ ունեմ»,- բացատրել է նա: