Բաժիններ՝

Որո՞նք են բոլոր ժամանակների լավագույն սերիալները

The Hollywood Reporter-ը ստեղծել է վարկանշային աղյուսակ՝ կազմված բոլոր ժամանակների լավագույն սերիալներից:

Հարցմանը մասնակցել է 2,8 հազար մարդ, որոնք ունեն անմիջական առնչություն կինոինդուստրիայի աշխարհին, այդ թվում՝ 779 դերասան ու 365 պրոդյուսեր:
Վարկանշային աղյուսակում առաջին տեղը զբաղեցրել է ամերիկյան կատակերգական

«Ընկերներ» սերիալը՝ նվիրված 6 ընկերների կյանքին:
Սերիալը ցուցադրվել է 1994-2004թթ. ու արժանացել բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ 6 «Էմմիի» ու «Ոսկե գլոբուսի»:

Երկրորդ հորիզոնականում հայտնվել է ամերիկյան Breaking Bad կուլտային սերիալը, որը հեռարձակվել է 2008-2013թթ. Այն ստացել է մի քանի «Էմմի» մրցանակ:

Երրորդ հորիզոնականում է հայտնվել «Գաղտնի նյութեր» սերիալը (1993-2002)՝ Դևիդ Դուխովնիի ու Ջիլիան Անդերսոնի մասնակցությամբ:

Չորրորդ տեղը զբաղեցրել է «Գահերի խաղը» սերիալը, որին հաջորդում է «Սքայֆլենդ» հեռուստասերիալը, որը առաջին անգամ հեռարձակվել է NBC-ով 1989-1998թթ.:
Բոլոր ժամանակների լավագույն սերիալների տասնյակում են հայտնվել «Սոպրանո կլանը», «Սիմփսոնները», «Սեքսը և քաղաքը» սերիալը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս