ԼՂՀ կառավարության որոշմամբ հոկտեմբերի երկրորդ կիրակին նշվում է որպես Գյուղատնտեսության աշխատողի օր:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին նախատեսված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
Ուժեղացված ծառայություն Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին:
Ավտովթարի զոհ դարձած «Ֆորսաժ» ֆիլմի գլխավոր դերակատար Փոլ Ուոքերի 16-ամյա դուստրը՝ Մեդոյ Ռեյն Ուոքերը, դատի է տվել Porsche ավտոարտադրողին:
Ժամանակի ընթացքում մեր մաշկը ենթարկվում է մի քանի փոփոխությունների: Հատկապես դեմքի մաշկի վրա անդրադառնում են տարիքը, եղանակային պայմանները, անգամ ուրախությունն ու տխրությունը: Կանայք հաճախ փորձում են գտնել այնպիսի միջոցներ, որոնք կպահպանեն մաշկի բնական գեղեցկությունն ու առողջությունը:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը 475.59 դրամ է (-0.22 դրամ), եվրոյինը՝ 534.28 դրամ (+1.99 դրամ), ռուբլունը՝ 7.19 դրամ (-0.06 դրամ)։
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Քաջարանի բժշկական կենտրոնում բուժվող հիվանդների՝ հեպատիտ C-ով վարակվելու հանգամանքները, եղանակը, պատասխանատու անձանց շրջանակը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա 5 անձի մեղադրանք է առաջադրվել։
Չիլիացի մարզիչը վստահ է, որ «քաղաքայինները» գտնվում են այլ ուղու վրա: ««Մանչեսթեր Սիթին» երիտասարդ թիմ է` համեմատած «Բարսելոնայի», «Բավարիայի», «Ռեալի» և «Յուվենթուսի» հետ: Մենք ավելի երիտասարդ ենք այն թիմերից, որոնք հաղթել են Չեմպիոնների լիգան վերջին 9 մրցաշրջաններում:
Սահմանամերձ Կոթի գյուղի հրետակոծվող ճանապարհին հաճախ կրակահերթերի պատճառով մարդիկ ստիպված գերազանցում են սահմանված արագությունը, ինչն էլ արձանագրվում է տեղադրված արագաչափի կողմից:
Վրաստանը դարձել է ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի անդամ: Երկիրը 130 զինծառայողով կներկայացվի դրանցից մեկում: Այս մասին այսօր հայտնել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի մամլո ծառայությունից:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ բացահայտումն ապահովելու համար։
«ESPN»-ը հայտնում է, որ «Լիվերպուլն» ամեն գնով ցանկանում է ձեռք բերել անգլիական մյուս ակումբի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Վիկտոր Վալդեսին:
Առկա զինադադարի շարունակականությունը, ինչպես նաև դրա ավարտն ու ռազմական գործողությունների վերսկսումը խարսխվում են ոչ միայն ռազմական բաղադրիչի վրա, այլ նաև` քաղաքական: Արդյո՞ք քաղաքական բաղադրիչն այժմ բարենպաստ է, եթե այո, ապա արդյո՞ք այն հավերժ այդպիսին է մնալու Հայաստանի և Արցախի հանրապետությունների համար:
Սահմանագոտու տվյալ հատված կատարած շրջայցի ավարտին էլ հրամանատարական կազմին առաջադրվել են որոշակի խնդիրներ, տրվել են ցուցումներ և հանձնարարականեր՝ իրականացվող աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու ուղղությամբ՝ մասնավորապես ԼՂ ՊԲ հետ համադրված և պլանավորված խնդիրների շրջանակում:
Գրպանահատություն: Կանխարգելիչ խորհուրդներ ոստիկանությունի: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
Գերմանական Axel Springer մեդիահոլդինգը 343 մլն դոլարով գնել է ԱՄՆ-ում խոշորագույն լրատվական վերլուծական Business Insider ինտերնետ պարբերականի բաժնետոմսերի 88%-ը, ասվում է Axel Springer-ի մամլո հաղորդագրության մեջ:
The Mirror-ը մեջբերում է արգենտինայի հավաքականի բժիշկ Դոնատո Վիլանի խոսքերը, ով հայտարարել է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին նախատեսված ժամանակից շուտ շարք կվերադառնա:
Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել ուկրաինական 5 խոշորագույն ավիաընկերությունների վրա, որոնց արգելվել է թռիչքներ իրականացնել Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին «Ուկրաինսկայա պրավդային» հայտնել է «Ռոսավիացիայի» ղեկավարի խորհրդական Սերգեյ Իզվոլսկին:
Ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթն այսօր անդրադարձ է կատարել վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տիրող լարվածության մեծացմանն ու ԼՂ հակամարտությանը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին:
Վերջին տարիներին ամռանը, ջրի պահանջարկի կտրուկ աճով պայմանավորված, մշտապես վերագործարկվում են պահուստային համարվող ՙԱրարատյան՚ և «Շոր-Շորի» պոմպակայանները: Դրանց գործարկումը, սովորաբար, սկսվում է սպառման «պիկերին»` հունիսի կեսերից և շարունակվում մինչ սեպտեմբերի կեսերը: Սակայն այս տարի, չնայած աննախադեպ տեւական շոգերին` պոմպակայանների աշխատանքը դադարեցվեց սովորականից գրեթե մեկ ամիս շուտ` օգոստոսին:
Սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 2-ին հյուսիսային առանձին շրջաններում հնարավոր է, 1-ին, 3-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Մոնիտորինգի հանձնաժողովը բարձր է գնահատում և ողջունում նաև այն փաստը, որ Հայաստանում Սահմանադրական փոփոխությունները իրականացվում են լայնամասշտաբ քննարկումների և խորհրդակցությունների մթնոլորտում և համաժողովրդական հանրաքվեով, հետևաբար կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին մասնակցություն ցուցաբերել ինչպես հանրաքվեին, այնպես էլ այն խորհրդակցություններին, որոնք հանրաքվեի մաս են հանդիսանում: Կոմիտեն նշում է, որ , հիրավի, հայ հասարակության մեջ առկա են դեբատներ և քաղաքական բանավեճ կա»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևանում մասնակցել է Օլիմպիական ավանի բացմանը, որին ներկա են եղել Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի նախագահ շեյխ Ահմադ Ալ-Ֆահադ Ալ-Սաբահը, Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանը, պաշտոնատար անձինք, մարզաշխարհի ներկայացուցիչներ, հյուրեր:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը «Օլիմպիակոսի» դեմ խաղի նախօրեին հայտարարել է, որ լոնդոնյան ակումբը չի կարող իրեն թույլ տալ միավորներ կորցնել տնային խաղերում:
Հակառակորդի կրակոցից Տավուշի մարզի Պառավաքար գյուղում խաղաղ բնակիչ է վիրավորվել:
Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով, 235-րդ հոդվածի 2-րդ մասով, եւ ձեռնարկվել անհետաձգելի քննչական եւ դատավարական գործողություններ՝ մասնակից անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Ռուսական «Սու-34» ռմբակոծիչներ են ուղարկվել Սիրիայի Լաթաքիա նահանգի ավիաբազա, որտեղ ավելի վաղ Ռուսաստանը ուղարկել էր 28 ռազմական ինքնաթիռ, պնդում է ավիացիոն The Aviationist պորտալը:
ՀՀ բնապահպանության նախարարը աշխատանքային այցով եղել է ՀՀ Վայոց ձորի մարզում
Եմենի հարավ-արևմուտքում հարսանեկան խնջույքին հասցված 2 ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 131 մարդու, հայտնում է TASS-ը: