Ռուսաստանը Սիրիա ռմբակոծիչներ է ուղարկել

Ռուսական «Սու-34» ռմբակոծիչներ են ուղարկվել Սիրիայի Լաթաքիա նահանգի ավիաբազա, որտեղ ավելի վաղ Ռուսաստանը ուղարկել էր 28 ռազմական ինքնաթիռ, պնդում է ավիացիոն The Aviationist պորտալը:

Ռադարների տվյալով՝ մինչև Սիրիայի օդային տարածք մտնելը ավիախումբն անցել է Կասպից ծովի, Իրաքի ու Իրանի վրայով:

Կայքն ընդգծում է, որ ռմբակոծիչները հետևել են ՌԴ ԶՈՒ «Տու-154» ինքնաթիռին: Ինչպես հայտնում է The Financial Times-ը, հղում կատարելով իր աղբյուրներին, Ռուսաստանը պլանավորում է մոտ 2 հազար մարդ տեղակայել Լաթաքիայում կառուցվող ռուսական ավիաբազայում:

Ավելի վաղ AFP-ն, հղում կատարելով կառավարական աղբյուրներին, հայտնել է, որ Ռուսաստանը Լաթաքիայի օդանավակայանում տեղակայել է 28 ռազմական ինքնաթիռ:

Ամերիկյան հետախուզական արբանյակների տվյալներով՝ ավիաբազայում կան տասնյակ ռազմական ինքնաթիռներ, ներառյալ 4 «Սու-24» ռմբակոծիչ, 12 «Սու-25» գրոհային ու 12 «Սու-30» ռմբակոծիչ, ինչպես նաև տասնյակ ուղղաթիռներ, այլ սպառազինություն ու ռազմական տեխնիկա:
«Կոմերսանտի» տվյալով՝ 2017թ. Ռուսաստանը Սիրիային կտրամադրի ևս 12 կործանիչ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930