Պոմպերն անջատվեցին գրեթե մեկ ամիս շուտ. «Երևան Ջուր»

(Երևան Ջուր ՓԲԸ գործունեությունը 2015թ. օգոստոսին)

Վերջին տարիներին ամռանը, ջրի պահանջարկի կտրուկ աճով պայմանավորված, մշտապես վերագործարկվում են պահուստային համարվող ՙԱրարատյան՚ և «Շոր-Շորի» պոմպակայանները: Դրանց գործարկումը, սովորաբար, սկսվում է սպառման «պիկերին»` հունիսի կեսերից և շարունակվում մինչ սեպտեմբերի կեսերը: Սակայն այս տարի, չնայած աննախադեպ տեւական շոգերին` պոմպակայանների աշխատանքը դադարեցվեց սովորականից գրեթե մեկ ամիս շուտ` օգոստոսին:

Փաստն անշուշտ ուրախալի է ընկերության համար, քանի որ ապահովում է ջրի ու էլեկտրաէներգիայի խնայողություն: Բայց ոչ զարմանալի: Այն տրամաբանական արդյունք է վերջին տարիներին Երեւան Ջրի կողմից իրականացվող նպատակասլաց աշխատանքի, այդ թվում համակարգի վերանորոգմանն ու վերակառուցմանն ուղղված ծրագրերի իրականացման, որի շնորհիվ ռեսուրսների շարունակական տնտեսման պայմանններում նույնքան շարունակաբար բարելավվում է ջրամատակարարումը մայրաքաղաքում: Գործունեության մյուս բոլոր ուղղություններով հաշվետու ամիսը լարվածության առումով շատ չտարբերվեց ամռան նախորդ ամիսներից: Բոլոր ծառայությունները գործել են հստակ ու ժամանակին լուծել առաջացող խնդիրները:

Առավելագույն ակտիվությունը, ինչպես եւ սպասվում էր, նկատվել է շինարարության ոլորտում, որտեղ աշխատանքի եռուն շրջան է: Հատկապես կարեւոր է Գառնիի ջրաղբյուրում իրականացվող մեծածավալ ծրագիրը: Այստեղ պետք է արդիականացվի ջրաղբյուրի 21 ջրահավաք խուցը, ջրընդունիչ կառուցվածքը, մարիչ հորը, տեխնոլոգիական հանգույցը, պոմպակայանի էլեկտրաենթակայանի բարձր լարման հատվածը և այլն: Մայրաքաղաքին վայրկյանում մոտ 1400 լիտր ջուր մատակարարող Գառնիի ջրաղբյուրի «երիտասարդացումը» մայրաքաղաքի Էրեբունի, Կենտրոն, Շենգավիթ ու Նուբարաշեն վարչական շրջանների սպառողներին խոստանում է կայուն ջրամատակարարում:

Որոշ անհետաձգելի գործեր են արվել ջրարտադրության ծառայության մի շարք այլ կառույցներում: Այսպես, ջրատար համակարգի հուսալիության բարձրացման, առկա թերությունների վերացման և ջուրն առավելագույն քանակությամբ սպառողներին հասցնելու նպատակով Ապարան-Երևան, Գառնի-Երևան և Արզական-Գյումուշ ջրատարներում կարգավորվել են ջրթող և օդահեռ փականները:

Ուշադրությունից անմասն չի մնացել նաեւ ջրամատակարարման բաշխիչ ցանցը: Ընկերության սպասարկման տարածքի տասնյակ հատվածներում վերանորոգվել ու վերակառուցվել են ջրագծերն ու կոյուղագծերը, տեղադրվել փականներ: Այդ թվում Նոր Նորքի 2-րդ, 5-րդ 7-րդ զանգվածներում, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններում, Առինջ, Նոր Գեղի, Փարաքար համայնքներում: Արդյունքում թե ջուրն է տնտեսվել, թե ջրամատակարարումը բարելավվել, իսկ ցանցի շահագործումը դարձել է հուսալի:

Ընդհանուր առմամբ հաշվետու ժամանակամիջոցում համակարգում կառուցվել է 528 մետր նոր ջրագիծ, շահագործումից հանվել է 1689 մետր վթարված ջրագիծ: Նաև վերացվել է 507 ջրագծի վթար, 17301 կոյուղու վթար և 192 վթար` պոմպակայաններում: Տեղադրվել է 46 փական, սահմանազատման կետ է տեղափոխվել 20 ջրաչափական հանգույց, մաքրվել է 10 դիտահոր և 765 անձրևաընդունիչ: Այս ամենի շնորհիվ, անցած ամիս Երևանում 23,5-24,0 ժամ ջուր ուներ սպառողների 79%-ը, 17-23,5 ժամ՝ 21%-ը: Ինչ վերաբերում է սպառողներին մատակարարված ջրի որակին, ապա Երևան Ջուր ՓԲԸ ջրի լաբորատորիայի կողմից համակարգի հանգուցային կետերից վերցված 1489 փորձանմուշների ստուգման արդյունքները ցույց են տվել, որ այն համապատասխանել է գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին:

Ղեկավարվելով «Մենք հաշվետու ենք հանրության առջև» կարգախոսով՝ «Երևան Ջուր» ընկերությունը ստորև ներկայացնում է հերթական ամենամսյա հրապարակումը 2015թ. օգոստոսին գործունեության մի շարք ցուցանիշների վերաբերյալ` 2014թ. օգոստոսի նկատմամբ /2009թ. տվյալները համեմատության համար են/:

 

Հիմնական ցուցանիշներ 2009թ. օգոստոս 2014թ.

օգոստոս

2015թ.

օգոստոս

2015թ. օգոստոս – 2014թ. օգոստոս /+ –
Աղբյուրներից վերցված ջրաքանակ՝լիտր/վրկ. 11 615 100 72 9932 -140 /2009թ. օգոստոսից՝ -1683/
Էլեկտրաէներգիայի օրական սպառում՝ կՎտժ 293 000

 

110 000

 

126 000 +16000 /2009թ. օգոստոսից՝ -167 000/
Ջրամատակարարման շարունակականություն՝ % 80,6

 

95,4 97,6 + 2.2% կետ /2009թ. օգոստոսից՝ +17% կետ

 

«Երևան Ջուր» ՓԲԸ Հանրային կապերի ծառայություն

Տեսանյութեր

Լրահոս