
Եմենում հարսանքավորներին սխալմամբ հասցված ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 131-ի

Եմենի հարավ-արևմուտքում հարսանեկան խնջույքին հասցված 2 ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 131 մարդու, հայտնում է TASS-ը:
Զոհերի թվում բազմաթիվ կանայք ու երեխաներ կան, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Ավելի վաղ հաղորդվում էր 75 զոհի մասին: Դեպքը տեղի է ունեցել երեկ: Ավիահարվածը իրականացրել է Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան:
Եմենի կառավարության ներկայացուցչի հաղորդմամբ՝ ավիահարվածները սխալմամբ են իրականացվել, դրանց թիրախը պետք է լինեին ապստամբ շիա հուսիտները: Սաուդյան Արաբիայի իշխանությունները ավելի ուշ հայտարարել էին, որ կոալիցիան առնչություն չունի ավիահարվածների հետ: