ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակից Գրիգոր Անտոնյանը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, կատարել է պաշտոնեական կեղծիք:
Բժշկական հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ «Ռոմայի» ավագ Ֆրանչեսկո Տոտտին բաց կթողնի նվազագույնը մեկ ամիս:
ՀՀ Ոստիկանության տվյալներով՝ 2015 թվականի սեպտեմբերի դրությամբ Հայաստանում պահնորդական գործունեություն են իրականացնում թվով 28 կազմակերպություններ։
Պրիմերայի 6-րդ տուրում «Բարսելոնան» հաղթեց «Լաս-Պալմասին» (2:1), «Ռեալը» ոչ-ոքի խաղաց «Մալագայի» հետ (0:0), իսկ «Ատլետիկոն» պարտվեց «Վիլյառեալին» (0:1):
«Կարծում եմ` տեղյակ եք, որ իմ նկատմամբ հարուցել են քրեական հետապնդում, այն բանի համար, որ ես հավաքագրել եմ և տարածել եմ անձնական գաղտնիք համարվող տեղեկատվություն: (Կից ներկայացնում եմ` 01.09.2015թ. ինձ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը և 13.08.2013թ. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հայաստանի հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության թիվ 701 գրությունը, որն ըստ քննիչի ես ապօրինի ձեռք եմ բերել և հրապարակել)»:
Մեր սննդային սովորությունները գալիս են մանկուց: Նույնիսկ գիտակցական հասակում մենք պահպանում ենք այն սննդային վարքը, որին մեզ սովորեցրել են մեր ծնողները: Իհարկե, առողջ կյանքի նորաձևությունն ու առողջ սնունդը ժամանակի ընթացքում հնարավոր է՝ դա փոփոխեն, սակայն չի փոխվում մտածելակերպը: Կայքը ներկայացրել է 7 սովորություն, որոնք մեզ խանգարում են նիհարել:
Կատաղությունը (հիդրոֆոբիա) սուր վիրուսային զոոնոզ հիվանդություն է` կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումներին բնորոշ ախտանշաններով:
Տարված բացատրական աշխատանքների արդյունքում քաղաքացի Լ.Օ.-ն իր կողմից վարած «Գազել» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի բեռնաթափքի վրանի միջնամասից ներկայացրել է 1 բջջային հեռախոս:
28-ամյա կինը հղիության ընթացքում հաշվառված է եղել Աբովյանի ծննդատանը և վերջին՝ 1 ամիս առաջ կատարված սոնոգրաֆիայի արդյունքում պարզվել է, որ պտուղը մոր արգանդում պտտվելով գտնվել է հետույքային առաջադիմության վիճակում, սակայն պտղի զարգացումը նորմալ է եղել: Բժիշկը որոշում է կայացրել ծնունդն ընդունել կեսարյան հատումով:
Գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանի հրավերով համապատասխան մասնագետների հետ նախօրեին Մարտակերտ է այցելել ՀՀ մեղվաբույծների ֆեդերացիայի խորհրդի անդամ Գուրգեն Հուսյանը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը անթույլատրելի է համարել միգրացիոն հոսքերին դիմակայելու նպատակով պատերի շինարարությունը, հայտնում է TASS-ը:
Գերմանիայի առաջնության 7-րդ տուրում «Բավարիան» ջախջախեց «Մայնցին» (3:0), «Շալկեն» հյուրընկալվելիս հաղթեց «Համբուրգին» (1:0), իսկ դորտմունդյան «Բորուսիան» ոչ-ոքի խաղաց «Դարմշտադի» հետ (2:2):
Yerkir.am-ի տեղեկություններով՝ գողության մեջ մեղադրվող և Բաքվում ապաստանած Վահան Մարտիրոսյանի նկատմամբ միջպետական հետախուզում է հայտարարվել: Այս տեղեկությունը կայքի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 28-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն՝ մշտական հանձնաժողովների նախագահների, նրանց տեղակալների ու աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:
Հանրապետությունում խաղողի մթերման գործընթացը շարունակում է գտնվել վարչապետ Հովիկ Աբրահամյանի անմիջական ուշադրության կենտրոնում:
Ռուսաստանը ՄԱԿ-ի առանցքային խաղացող է ու նրա քաղաքական մեկուսացումը ոչ մի իմաստ չունի: Այս մասին այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
2015 թվականի սեպտեմբերի 24-ին հակառակորդի մարտական դիրքերից հրաձգային զինատեսակների և ականանետերի կիրառմամբ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծության հետևանքով գյուղացիներին և համայնքային սեփականությանը պատճառվել են խոշոր չափերի նյութական վնասներ։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Մայր Աթոռ Սուրբ Էմիածնում ներկա է գտնվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ Գարեգին Ա կաթողիկոսի շիրիմի մոտ մատուցված հոգեհանգստյան կարգին:
Դիլիջան քաղաքում գործունեությունն է սկսել համայնքային կենտրոնը (Dilijan Community Centre), որի նպատակը տեղի բնակչության ներգրավմամբ համայնքային կյանքի ակտիվացմանն ուղղված տարբեր ծրագրեր իրականացնելն է:
Սիրիայի կոնֆլիկտը կդառնա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ հոբելյանական նստաշրջանի քննարկման հիմնական թեման, որտեղ հանդես կգան աշխարհի բազմաթիվ երկրների ղեկավարներ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ հոբելյանական նստաշրջանն արդեն մեկնարկել է: Ինչպես սպասվում է, միջազգային կազմակերպության տրիբունայից հանդես կգա 17 պետության ղեկավար: Նշենք, որ արդեն իսկ ելույթ ունեցավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
«Football Italia»-ն հայտնում է, որ Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է հավաքական վերադարձնել «Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելիին:
Զրուցակիցները քննարկել են ներդրումային տարբեր ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև բարեգործական մի շարք նախագծերի կյանքի կոչմանը վերաբերող հարցեր:
Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 28-ին ցավակցական հեռագիր է հղել ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ, «Արցախի ազատամարտիկների միություն» հ/կ նախագահ Սամվել Կարապետյանին:
Սեպտեմբերի 27-ին «Մալաթիա» տոնավաճառի մոտ տեղի ունեցած դանակահարության դեպքի վերաբերյալ արդեն իսկ բազմաթիվ վարկածներ են շրջանառում: Որպես հիմնական դրդապատճառ նշվում է նախկին ամուսինների միջև անձնական վեճի, մասնավորապես` դավաճանության վարկածը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ևս մեկ հանդիպում կունենա ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում: Այս մասին հայտնել է գագաթաժողովում ռուսական պատվիրակության մասնակիցներից մեկը:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 07.44 տեղեկություն է ստացվել, որ Հրազդան-Մեղրաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ ավտոմեքենան ընկել է Մարմարիկ գետը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հակառակորդի ակտիվության հետևանքով զոհվել են շարքային զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) և Կարեն Գևորգի Շահինյանը (ծնված 1997թ.) և վիրավորվել 16 զինծառայող:
Սեպտեմբերի 29-30-ին, հոկտեմբերի 1-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 2-ին հյուսիսային առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 1977թ. ծնված Հեղինե Դարբազյանի սպանության դեպքի առթիվ։ Ձեռնարկված քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է սպանության շարժառիթը, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։