Բաժիններ՝

Վրաստանը դարձել է ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի անդամ

Վրաստանը դարձել է ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի  անդամ: Երկիրը 130 զինծառայողով կներկայացվի դրանցից մեկում:
Այս մասին այսօր հայտնել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի մամլո ծառայությունից:

Այդկերպ, Վրաստանը դարձել է չորրորդ երկիրը, որը չի հանդիսանում դաշինքի անդամ, սակայն միացել է ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերին, հայտնում է Interfax-ը:

Ղարիբաշվիլին հիշեցրել է, որ Վրաստանը միացել է նաև ԵՄ ղեկավարությամբ գործող ճգնաժամերի ղեկավարման գործողություններին:
«Այս տարի Վրաստանը մասնակցում է ԵՄ-ի առաքելություններին Մալիում, Ուկրաինայում, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում»,- ասել է Ղարիբաշվիլին՝ հանդես գալով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս