
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարող է փոխարինել Ժոզե Մոուրինիոյին

«Կապույտների» սեփականատեր Ռոման Աբրամովիչը իսպանացի մասանգետին ձեռք բերելու 2-րդ փորձն է ձեռնարկում: Չնայած Ժոզե Մոուրինիոյին բանավոր աջակցելուն, «Չելսին» արդեն Գվարդիոլային հրավիրելու հիմք ունի:
Ներկայումս ակումբի միջնորդները ճշտում են Պեպ Գվարդիոլայի հետաքրքրվածությունը «Չելսիում» աշխատանքի նկատմամբ, հաղորդում է The Telegraph-ը:
Աղբյուրը հավելում է, որ պորտուգալացի մասնագետի «Սթեմֆորդ Բրիջում» մնալը կախված է «Լիվերպուլի» դեմ կայանալիք տնային խաղից, որը կայանալու է հոկտեմբերի 31-ին:
10 տուրերի արդյունքում «Չելսին» 11 միավորով Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը