Բաժիններ՝

Քիմ Քարդաշյանի հետևորդների թիվն Instagram-ում գերազանցել է 50 միլիոնը

Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի հետևորդների թիվն  Instagram-ում հատել է  50 միլիոնի նշագիծը, ինչը նրա օգտահաշիվը դարձրել է ճանաչվածությամբ երկրորդը սոցցանցում, հայտնում է The Daily Mail-ը:

Ինչպես նշում է պարբերականը, անձամբ Քարդաշյանն իր հետևորդների ավելացած թիվը նկատել է միայն այն բանից հետո, երբ նրանց թիվը գերազանցել է 50,1 միլիոն մարդը:
Ի պատիվ այդ իրադարձության՝ աստղը սելֆի է հրապարակել ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ:
«Սպասեք, ես գիտեմ, որ ուշացել եմ, բայց 50 միլիոն հետևորդ… Դուք անգամ չեք պատկերացնում, թե ես ձեզ որքան եմ սիրում»,- լուսանկարը մակագրել է Քարդաշյանը:
Instagram-ում ամենաճանաչված օգտահաշիվը երգչուհի, դերասանուհի Թեյլոր Սվիֆթինն է: Նրա օգտատերերի թիվը կազմում է 52,7 մլն մարդ: Նրան հաջորդում է Բեյոնսեն՝ 49,1 մլն հետևորդով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս