
Մանրամասներ Արտաշատում հնչած կրակոցներից. «Փաստինֆո»

Արտաշատում այսօր կրակոցների հանգեցրած երկու եղբոր և փեսայի տարաձայնություններն սկսվել են դեռևս երկու օր առաջ՝ ինչ-որ հարսանիքի ժամանակ: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ այդ տարաձայնությունները շարունակվել են նաև այսօր՝ զինված միջադեպի տեսքով: Կրակոցների հետևանքով երկու եղբայրները վնասվածքներ են ստացել ոտքերի շրջանում: Արտաշատի հիվանդանոցից ոտքերի մասում հրազենային վնասվածքներով Երևանի հիվանդանոցներ են տեղափոխվել Արտաշատ քաղաքի Ներսիսյան 9 շենքի 34 բնակարանի բնակիչներ, եղբայրներ՝ 36-ամյա Արմեն Բաղդասարյանը և 39-ամյա Աշոտ Բաղդասարյանը: