Թուրքիան, լինելով ռուսական գազի՝ մեծությամբ երկրորդ գնորդը, հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան՝ պահանջելով վերանայել վառելիքի մատակարարման պայմանագրի պայմանները, հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի էներգետիկայի նախարարությանը:
Հոկտեմբերի 28-31-ին, նոյեմբերի 1-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 29-31-ին լեռնային և արևելյան շրջաններում` ձնախառն անձրև, նոյեմբերի 1-ին՝ ձյուն:
Հոկտեմբերի 27-ին, ժամը 01.03-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն:
Մուրացան համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացել, որ հոկտեմբերի 23-26-ը սնկային թունավորումով 6 երեխա է հոսպիտալացվել:
«Քչերն են հավատում, որ այդ ոճրագործների հետևում այլ ուժեր կանգնած չեն և անկասկած գործը չի կարելի համարել լիարժեք բացահայտված»։
Հոկտեմբերի 25-ին Ադրբեջանում անհետացած «Ադրբեջանական եվրոպական շարժման» ղեկավար, Նարիմանովյան թիվ 19 ընտրական շրջանում պատգամավորության թեկնածու առաջադրված Ռամին Հաջիլին զանգահարել է իր կնոջն ու հայտնել, որ գտնվում է արտասահմանում:
Ձեռնպահ ենք մնում Իրինա Բարսեղյանի շատ ու շատ քայլեր ու հայտարարություններ մեկնաբանելուց, մնալով մեր՝ Կրպեյան գերդաստանին վայել բարձրության վրա: Շատ ենք ուզում, որ ոչինչ ու ոչ մեկը երբևէ չստվերի Թաթուլի հիշատակը, ոչ մի կեղծ նոտա չհնչի նրա համար: Իսկ Իրինային մաղթում ենք երջանկություն եվ հորդորում զբաղվել երկրորդ ամուսնությունից ծնված հրաշալի որդու կյանքով, այլ ոչ թե պարբերաբար մղկտացնել մեր վերքը:
Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Եռաբլուր չեն այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Գ. Սահակյանն ասաց. «Ես չեմ կարծում, թե օր ու ժամ է դրված, թե ով երբ պիտի գա: Հանրապետության նախագահը գործուղման է մեկնել։ Վարչապետի մասով` յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե որ պահին գա, երբ գա։ Տարիներ են եղել, որ ես էլ չեմ եկել։ Այնպես որ՝ փնտրել այսպիսի սեթևեթանքներ, թե որը ինչից հետո է, արժևորում չի ունենա։ Սա վիշտ է, և առանձնակի մարդիկ կան, որ այդ վիշտն ավելի խորությամբ են տանում։ Ես համոզված եմ, որ ժողովրդի հիշողությունից այս օրը երբեք չի գնա»։
Եգիպտոսի հատուկ ծառայությունները երեկ Կահիրեում ձերբակալել են ԴԱԻՇ-ի 6 անդամների, ովքեր երկիր են ժամանել Լիբիայից: Վերջիններիս նպատակն է եղել ահաբեկչություններ իրականացնել զբոսաշրջային վայրերում:
«Անպայման ներկայացնելու եմ դատարանում, ինչ ասել եմ, իմ խոսքի տերն եմ։ Ես վախենալու բան չունեմ։ Քննիչը, դատախազը, դատավորն էլ՝ հետը… սա պատվեր էր, փաստորեն, 2.5 մեղադրողն ուզեց՝ 3 տարի տվեցին։ Տարիուկես դատն անցնում է, նրանք գալիս են, այնտեղ քնում են, գնում են»:
Հայկական ԱԷԿ-ը հատուկ դերակատարում ունի Հայաստանի Հանրապետությանը էլեկտրաէներգիայի անխափան մատակարարման և հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման գործում, այդ իսկ պատճառով ձեր աշխատանքը մեզ համար շատ կարևոր է:
Հոկտեմբերի 27-ին, ժամը 11.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազի փողոցի թիվ 34 շենքի մուտքի վերելակը խափանվել է, ինչի հետևանքով քաղաքացին արգելափակվել է վերելակում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի Զինված ուժերը երկու անգամ խոցել են սիրիացի քրդերի դիրքերը, որոնց Անկարան համարում է Թուրքիայի «Քրդստանի աշխատավորական» (PKK) կուսակցության թևը, տեղեկացնում է AFP-ն:
Թուրքիայի տարածքում հոկտեմբերի 26-ի ուշ երեկոյան երկրաշարժ է տեղի ունեցել:
Անձնագրային ծառայությունը, ըստ ներկայացված ցուցակների, ստացիոնար բուժման մեջ գտնվող ընտրողներին հանում է իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից, կազմում է ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է քրդերի հայտարարությունն այն մասին, թե Սիրիայի տարածքում ստեղծելու են իրենց նահանգը՝ ասելով, թե Անկարան այդ քայլն ընկալում է որպես սպառնալիք Թուրքիայի սեփական անվտանգության համար:
Նախօրեին, «Մետաքսի» մոտ տեղի Է ունեցել կրակոցներով ուղեկցված վիճաբանություն «Մետաքս Գոլդ»-ի աշխատակիցներ՝ եղբայրներ Վահագ Գ.-ի ու Վլադիմիր Գ.-ի քրեական հեղինակություն, Մետաքսի Պելեի աներորդու՝ Դավիթի հետ։ Մեզ հասած տեղեկություններով՝ Դավիթը կրակոցներ է արձակել եղբայրների ուղղությամբ, որոնք թաղային հեղինակություն համարվող Կաբել Արթուրի շրջապատից են։ Վերջինս էլ մտերմիկ հարաբերությունների մեջ է ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ։
Աֆղանստանում, Պակիստանում ու Հնդկաստանում շարունակվում են փրկարարական ու որոնողական աշխատանքներն այն շրջաններում, որոնք տուժել են երեկ տեղի ունեցած 7,5 բալ երկրաշարժի հետևանքով:
«Ազատամարտիկները իմ ու քո պես քաղաքացի են, ամեն տեղ էլ նման երևույթի ռաստ են գալիս։ Եթե մի տեղ ծեծվում են, մի տեղ, 5 տեղ էլ ծեծում են։ Պատահում է՝ կծեծեն էլ, կծեծվեն էլ։ Եթե խնդիրներ կան թող խելոք մարդ լինեն»։
Թուրքիայի ոստիկանությունը այսօր ձերբակալել է նվազագույնը 30 մարդու, ում կասկածում են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հետ առնչություն ունենալու մեջ: Այս մասին հայտնում է թուրքական «Դողան» գործակալությունը:
«Հաշվի չեն առնում թուրքի հզորությունը, տեխնիկան, ամեն ինչն էլ էսօր շատ լավ ա։ Ճիշտ ա` հարվածել հայ ժողովրդին, պետականությանը, պետությանը, բայց նենց որ հայ ժողովուրդը 600 տարի անկախությհուն չունենալուց հետո անկախություն էր ձեռք բերել, էդ անկախությունը չէր կարա որոշ ինչ-որ մարդկանց նվիրեր։ Դրա համար այսօր ավելի շատ Վազգեններ են ծնվել»։
Սեպտեմբերի 21-ին ծեծի ենթարկված Սմբատ Հակոբյանն իրենց հետ զրույցում նշել է, որ իրեն ծեծի ենթարկածների հետ առերեսում եղել է մեկ անգամ, այն էլ՝ հիվանդանոցում: Հիշեցնենք, որ ծեծի մեկ կասկածվողները երեքն են, ովքեր ձերբակալվել են սեպտեմբերի 26-ին, նրանց մեղադրանք է առաջադրվել, իսկ հետագայում ձերբակալվածներից մեկի՝ Պետրոսյանի կալանքը փոխարինվել է գրավով:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով հոկտեմբերի 27-ին ժամը 10:00-ից մինչեւ ժամը 20:00-ն դադարեցվելու է Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասի բնակիչ-բաժանորդների եւ տարածքի թվով 12 տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազասպառողների գազամատակարարումը:
«Շատ արագ նրա լուսանկարով ֆեյսբուքյան էջից անհետացան հոկտեմբերի 27-ի մասին նրա գրառումները։ Էդուարդ Գրիգորյանը լռեց։ Նրան վախեցրել էին՝ ասելով, որ եթե շարունակի, ապա նրա ընտանիքի անդամներին աշխատանքից կհանեն։ Մեր այս տեղեկությունը հստակ է, սակայն նշել աղբյուրը՝ հասկանալի պատճառով, չենք կարող»:
Նվազագույնը 5 մարդ է զոհվել, ևս 5-ն ստացել են վնասվածքներ Ստամբուլում ուղևորատար ավտոբուսի ու մարդատար ավտոմեքենայի բախման հետևանքով, հայտնում է թուրքական Milliyet թերթը:
Չեմ ուզում երկար գրել «հոկտեմբերի 27-ի» մասին: Տարին մեկ անգամ դրա մասին խոսելը դարձել է ավանդույթ՝ «ապրիլի 24-ի» կամ «մարտի 1-ի» նման: Բոլոր անպատասխան հարցադրումները հայտնի են՝ դրանք 16-րդ անգամ հնչեցնելը որեւէ նոր տեղեկատվություն չի ավելացնում:
«Հրապարակ»-ն անդրադարձել է մոտ երկու ամիս առաջ անհետացած Նելլի Հարությունյանի թեմային՝ հիշեցնելով, որ նա աշխատում էր Ոսկու շուկայում:
Բոլոր կրիտիկական վիճակներում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնվում է ԱՄՆ-ում, որտեղ ապրում են նրա ծնողները։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրենք է ստորագրել, որի համաձայն, 2015 թվականի նոյեմբերի 1-ից 2 տարով արգելվում են ձեռնարկատերերի ստուգումները, հայտնում է contact.az-ը: