Մաքրեք օրգանիզմը խնձորի քացախի միջոցով
Խնձորի քացախն ունի լուծողական հատկություն, այն օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից և հեղուկներից: Այն նաև մաքրում է օրգանիզմը տոքսիններից, լավացնում է նյութափոխանակությունն ու խթանում ճարպերն այրելու գործընթացը:
Երբ օրգանիզմում կուտակվում են տոքսինները, մենք ավելորդ քաշ ենք հավաքում և գրեթե միշտ փքվածության զգացողություն ենք ունենում:
weeklyhealthylife.com կայքը ներկայացնում է մի պարզ միջոց, որը կօգնի ազատվել ճարպերից և կմաքրի օրգանիզմը 3 օրում:
Ինչո՞ւ խնձորի քացախ
Խնձորի քացախը հրաշալի բուժական ըմպելիք է, որը թարմացնում է օրգանիզմը՝ իր սննդարար տարրերի շնորհիվ: Այն պարունակում է վիտամին A և B, ճարպաթթուներ, էնզիմներ և տարատեսակ հանքանյութեր, ինչպիսիք են՝ կալցիումը, ֆոսֆորը, կալիումը, մագնեզիումը, ծծումբը, ցինկը, երկաթն ու սիլիկոնը:
Օգտակար հատկանիշները
Խնձորի քացախի առաջնային նպատակն օրգանիզմից տոքսինները հանելն է, այն նաև օգնում է լյարդին դուրս բերել ավելորդ ճարպերը: Խնձորի քացախը լավացնում է նյութափոխանակությունն ու օգնում է արագ քաշ կորցնել:
Կանխարգելում է միզուղիների ինֆեկցիաների առաջացումն ու պաշտպանում է երիկամները
Լավացնում է մարսողական համակարգը, քանի որ մեծ քանակությամբ էնզիմներ է պարունակում, հրաշալի է այրոցի դեպքում:
Նվազեցնում է լնդերի բորբոքումները
Նվազեցնում է խորխը
Հագստացնում է հազն ու կոկորդի ցավը
Լավացնում է մաշկը
Նվազեցնում է բոլոր տեսակի քարերի առաջացման ռիսկը:
Ինչպե՞ս օգտագործել
1 ճաշի գդալ խնձորի քացախը լցրեք 2 բաժակ ջրի մեջ և խմեք ուտելուց կես ժամ առաջ: Այն կօգնի հանգստացնել այրոցը: Կարող եք նաև մի փոքր սոդա ավելացնել:
Խնձորի քացախ օգտագործելու ժամանակ պետք է նաև սննդակարգում որոշակի փոփոխություներ մտցնել և խուսափել մի քանի մթերքների օգտագործումից: Դրանք են՝
- Կարմիր միս և նրբերշիկ
- Կաթնամթերք
- Ալյուր և մակարոնեղեն
- Տապակած ուտելիքներ
- Շաքար, այն կարող եք փոխարինել մեղրով
- Աղ, կարող եք փոխարենը ծովի աղ օգտագործել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը