
Ռուսաստանն ու Եգիպտոսն առաջարկներ են պատրաստում սիրիական ընդդիմությանը. Լավրով

ՌԴ ԱԳՆ ղեկավոր Սերգեյ Լավրովը պատմել է Սիրիայում ճգնաժամի կարգավորման փորձերի մասին: Պարզվում է, որ Մոսկվան ու Կահիրեն աշխատանքներ են կատարում ձևավորելու Ասադի հակառակորդների ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակություն:
Նրա խոսքով՝ իրենք մտադիր են օգնել ընդդիմադիրներին ստեղծել ներկայացուցչական պատվիրակություն, որը բանակցություն կվարեր արաբական հանրապետության կառավարության հետ:
«Մենք Սիրիայի ընդդիմության հանդիպումներ ենք անցկացրել Մոսկվայում, Եգիպտոսը կազմակերպել էր այլ խմբերի ներկայացուցիչների հետ հանդիպում: Շփումներ ենք պահպանում Եգիպտոսի հետ, թե ինչպես այդ ջանքերը միավորենք՝ ստեղծելու ընդդիմության ներկայացուցչական պատվիրակություն»,- TASS-ը մեջբերում է ՌԴ ԱԳՆ-ի ղեկավարի խոսքերը:
Հիշեցնենք, որ երեկ ՌԴ ԱԳՆ-ն հաստատեց Սիրիայի ազատ բանակի հետ շփումներ հաստատելու փաստը ու պատմեց Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչների Մոսկվա կատարած այցի մասին: