Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը քննադատել է իրավապաշտպանների ենթադրությունները, թե ռուսական ավիացիան վնաս է հասցնում Սիրիայի խաղաղ բնակիչներին, հայտնում է Interfax-ը:
Պարզվել է, որ նախկին կաշվի գործարանի տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս Բ. Ղ.-ը և Ժ. Բ.-ը եղել են մոտ 5մ բարձրության վրա գտնվող երկաթբետոնե կառուցատարրի (12 քմ) վրա: Դեռևս չբացահայտված հանգամանքներում պանելը պոկվել է և ընկել:
Արմավիրի մարզի «Արա և Այծեմնիկ» ձիասպորտի կենտրոնում ավարտվեց արդեն ավանդական դարձած «Հայկի նետեր» նետաձգության միջազգային մրցաշարը, որն անցկացվեց հոկտեմբերի 23-25-ը: Այս տարի «Հայկի նետեր» միջազգային մրցաշարը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-ամյակին, սրբադասված 1.5 միլիոն զոհերի հիշատակին:
Հոկտեմբերի 26-ին, ժամը 01.12-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 27-31-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:
Հոկտեմբերի 26-ին, ժամը 12.50-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 11.25-ի սահմաններում Արարատի մարզի Մասիս քաղաքի «Կայարան» կոչվող տարածքում շինարարական աշխատանքներ կատարելիս բետոնե սալիկը պոկվել և ընկել է 1984 թ. ծնված Բ. Ղ.-ի և 1980 թ. ծնված Ժ. Բ.-ի վրա:
Ինդոնեզիայում անտառային խոշոր հրդեհներ են բռնկվել, որոնց ծուխը տարածվել է արշիպելագի տարածքի 75%-ում, հայտնում է Jakarta Globe-ը՝ հղում կատարելով Երկրի հիդրոօթերևութաբանության, կլիմատոլոգիայի ու երկրաբանության ազգային վարչության տվյալներին:
Անգլիայի առաջնության 10-րդ տուրում «Չելսին» պարտվեց «Վեսթ Հեմին» (1:2), «Արսենալը» սեփական հարկի տակ հաղթեց «Էվերթոնին» (2:1), իսկ մանչեսթերյան դերբիում «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ-ոքի խաղաց «Մանչեսթեր Սիթիի» հետ (0:0):
Լիբանանի անվտանգության ուժերն այսօր Բեյրութի միջազգային օդանավակայանում ձերբակալել են Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդել Մոսհեն բեն Վալիդ Աբդել Ազիզին
Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրում «Զենիթը» ջախջախեց «Անժիին» (5:1), «Դինամոն» սեփական հարկի տակ պարտվեց «Սպարտակին» (2:3), իսկ «ԲԿՄԱ»-ն արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց «Թերեքի» հետ (0:0):
Ռուսաստանում մենք զբաղվում ենք ներդրումներով, արդյունաբերությամբ և շինարարությամբ, դա է հիմնականը, նոր տեխնոլոգիաներ, գիտություն, մեծ ներդրումներ ունենք գիտության մեջ։
Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում «Ռեալն» արտագնա խաղում հաղթեց «Սելտային» (3:1), «Բարսելոնան» հաղթեց «Էյբարին» (3:1), իսկ «Ատլետիկոն»` «Վալենսիային» (2:1):
2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխությունների հանրաքվեի քվեարկությունը կազմակերպելու և անցկացնելու նպատակով հանրապետության տարածքում օրենքով սահմանված կարգով և ժամկետում կազմավորվել են թվով 1997 տեղամասեր, սահմանվել են տեղամասերի հերթական համարները և տեղամասային կենտրոնները:
Բունդեսլիգայի 10-րդ տուրում «Բավարիան» հաղթեց «Քյոլնին» (4:0), «Վոլֆսբուրգն» արտագնա խաղում հաղթեց «Դարմշտադին» (1:0), իսկ Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ հաղթեց «Աուկսբուրգին (5:1):
«Մեր սիրելի Քրիստինե Պեպելյանը սահմանապահ Բաղանիսին նվիրաբերեց 600.000 դրամ գումար: Շնորհակալություն Քրիստինեին՝ մեր կողքին լինելու և օգնելու համար: Գումարը կօգտագործենք գյուղի գիշերային լուսավորության ցանցը ընդլայնելու նպատակով»:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով այս տարվա դեկտեմբերի 6-ին տեղի է ունենալու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որի նախագիծն Ազգային ժողովն ընդունեց 104 կողմ, 10 դեմ ձայների հարաբերակցությամբ: Մոտ երկու շաբաթ հետո մեկնարկելու է հանրաքվեի նախընտրական քարոզարշավը, որը սովորական քարոզարշավներից տարբերվելու է նրանով, որ ներառելու է սահմանադրական փոփոխությունների կողմնակիցների կամ, այսպես կոչված, «Այո»-ի և դրա ընդդիմախոսների կամ «Ոչ»-ի քարոզչությունները միաժամանակ:
Մոսկվայի շրջանում մոտական օրերին եղանակը կտրուկ կփոխվի: Ռուսաստանի մայրաքաղաքի փողոցներում ներկայում 8 աստիճան տաքություն է, սակայն չորեքշաբթի օրվանից ամեն ինչ կփոխվի, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»՝ հղում կատարելով հիդրոօթերևութաբաններին:
Հոկտեմբերի 26-ին, ժամը 10.50-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թբիլիսիում իր աշխատանքն է սկսում Հարավային Կովկասի անվտանգության III ֆորումն ու անվտանգության համաժողովը, որը կբացի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»:
Սիրիական զորքերն իրենց վերահսկողության տակ են վերցրել Դամասկոս-Հոմս հիմնական ավտոմայրուղու մի հատվածը: Զինյալների վերահսկողության տակ է գտնվում նվազագույնը 10 կիլոմետրանոց հատվածը, RIA Novosti-ին հայտնել է զինվորական աղբյուրը:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 26-ին մասնակցել է համայնքապետների համար կազմակերպվող դասընթացների հերթական փուլի բացման արարողությանը և մասնակիցներին մաղթել արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք:
Առայսօր Ազգային Ժողովը անդրադարձել է երկրում սահմանադրականության պակասի միայն օբյեկտիվ պատճառներին (տես՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին ՀՀ Ազգային Ժողովի որոշումը) և անտեսել է այդ քաղաքաիրավական վիճակի սուբյեկտիվ պատճառները։
Արգենտինայում տեղի ժամանակով ժ. 18:00-ին ավարտվել է նախագահական ու խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը: Տեղի ժամանակով ժ. 16:00-ին մասնակցության հայտը կազմել է 55%, հայտնում է TASS-ը:
Դիարբեքիրում հրաձգություն է տեղի ունեցել ԴԱԻՇ-ի զինյալների ու ոստիկանության միջև, կան զոհեր
Ադրբեջանի Թովուզի շրջանում վաղ առավոտյան երկրաշարժ է գրանցվել։
Աբովյանի ծննդատանը լույս աշխարհ է եկել 42-ամյա Համեստ Սադոյանի 9-րդ երեխան. այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարության Facebook-ի էջից:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Լեհաստանի խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակ է տարել պահպանողական «Իրավունք ու արդարություն» կուսակցությունը:
Կիևի գործող քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հաղթանակում է ընտրությունների առաջին փուլում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով էքզիթ-փոլի արդյունքներին:
Հոկտեմբերի 26-ին, ժամը 00.25-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Հրազենային կրակոց աջ ազդրի նստաներվի վնասումով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1988 թ. ծնված Արման Ա.-ն: