
«Չելսին» կարող է հեռացնել Մոուրինիոյին, Անչելոտին հետաքրքրված է ակումբ վերադառնալով

«Վեսթ Հեմից» կրած պարտությունից հետո (1:2) «Չելսիի» ղեկավարությունը քննարկում է գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի հեռացման տարբերակը, հաղորդում է Daily Mail-ը:
Ըստ աղբյուրի տեղեկատվության, պորտուգալացին կարող է հեռացվել արդեն այս շաբաթվա ընթացքում, հատկապես սա հավանական է այն դեպքում, եթե լոնդոնյան ակումբը առաջիկա շաբաթում պարտվի «Լիվերպուլի» դեմ խաղում:
Հաղորդվում է, որ «Չելսի» է ցանկանում վերադառնալ Կարլո Անչելոտին: Գուս Հիդինկը նույնպես թեկնածուների շարքում է, ով կարող է արդեն այս մրցաշրջանում գլխավորել անգլիական ակումբը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը