Բաժիններ՝

«Դեռ հոկտեմբեր ամիսն է. պայմանագրի հետ կապված իրավիճակը հիմա այնքան էլ կարևոր չէ». Պեպ Գվարդիոլա

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հասկացրել է, որ նոր պայմանագրի շուրջ բանակցությունները նրա համար առաջնային չեն:

«Ինձ դուր է գալիս իմ աշխատանքը: Ես «Բավարիայում» եմ, որպեսզի օգնեմ ակումբին և ֆուտբոլիստներին: Սա է իմ աշխատանքը: Մնացած ոչինչ կարևոր չէ: Հիմա հոկտեմբերն է, այնպես որ ժամանակ դեռ շատ կա»,- ասել է Գվարդիոլան:

«Բավարիայի» և Գվարդիոլայի միջև համաձայնագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը:

Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություն է տարածվել այն մասին, որ Պեպի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին», «ՊՍԺ»-ն և «Չելսին»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031