
Ֆաբրեգասի ընտրած երազանքի թիմում «Ռեալ Մադրիդի» որևէ ֆուտբոլիստ չկա

Լոնդոնի «Չելսիի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը կազմել է իր երազանքների թիմը: Հետաքրքրական է, որ նա այդ թիմում չի ընդգրկել Մադրիդի «Ռեալի» որևէ ֆուտբոլիստի։ Պատճառը, թերևս, այն է, որ Ֆաբրեգասը կատալոնական «Բարսելոնայի» սան է:
Ֆաբրեգաասի թիմում դարպասապահը «Չելսիից» է՝ Տիբո Կուրտուա:
Պաշտպաններն են՝ Մարկինյոս ՊՍԺ, Սեզար Ասպիլիկուետա «Չելսի», Խերարդ Պիկե «Բարսելոնա», Դավիդ Ալաբա «Բավարիա»:
Կիսապաշտպանի դիրքում Ֆաբրեգասն ընտրել է հետևյալ ֆուտբոլիստներին՝ Պոլ Պոգբա «Յուվենտուս», Մարկո Վերատի ՊՍԺ, Էդեն Ազար՝ «Չելսի» և ինքն իրեն՝ Սեսկ Ֆաբրեգաս՝ «Չելսի»:
Ֆաբրեգասի ընտրած հարձակվողները «Բարսելոնայից») են՝ Լիոնել Մեսսի և Լուիս Սուարես:
Սիրարփի Աղաբաբյան