Բաժիններ՝

Մոսկվայում սպանվել է պոետ Վիկտոր Հոֆմանը

Պոետ Վիկտոր Հոֆմանը սպանված է հայտնաբերվել Մոսկվայի իր բնակարանում, հարուցվել է քրեական գործ, հայտնել է Մոսկվայի Քննչական ծառայության ներկայացուցիչ Յուլյա Իվանովան:

«Երեկ երեկոյան Մոսկվայի Մալայա Գրուզինսկայա փողոցի իր բնակարանում հայտնաբերվել է Հոֆմանի մարմինը»,- ասել է Իվանովան Interfax-ի հետ զրույցում:

Նրա խոսքով՝ հարուցվել է քրեական գործ «սպանություն» ու «զենքի անօրինական շրջանառություն» հոդվածներով:

«Նախնական տվյալներով՝ բնակարանից անհետացել են Հոֆմանի դրամների հավաքածուն ու սպանվածի հորը պատկանող մրցանակները»,- ասել է նա:
65-ամյա Հոֆմանը պոետ է, «Դանդաղ գետը», «Ձայնի անհանգստություն», «Ազատության գերին» բանաստեղծությունների հեղինակը:

Նրա հայրը ԽՍՀՄ զինվորական օդաչու, գրող Հենրիխ Հոֆմանն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս