Բաժիններ՝

Ռուսական ինքնաթիռի կործանման վայրից հավաքում են զոհերի մարմինները. հայտնաբերվել է 5 երեխայի մարմին. AFP

AFP գործակալությունը հայտնում է, որ եգիպտացի փրկարարները Սինայի թերակղզում՝ ռուսական ինքնաթիռի կործանման վայրում, ձեռնամուխ են եղել զոհերի մարմինների հավաքման գործին:

«Եգիպտական ծառայությունները հավաքում են ռուսական ինքնաթիռի աղետի առաջին զոհերի մարմինները»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ, որը հղում է կատարում աղետի վայրում գտնվող եգիպտացի փրկարարներին:

Ավելի վաղ Եգիպտոսի քաղավիացիայի նախարարությունը հանդես էր եկել իր առաջին պաշտոնական հայտարարությամբ՝ կապված ռուսական ինքնաթիռի կործանման հետ:

Փաստաթղթի համաձայն՝ KGL9268 չվերթի А-320 ինքնաթիռը, որը թռիչք էր իրականացնում Շարմ-էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ, օդանավակայանից դուրս է եկել այսօր առավոտյան ժ. 5.51-ին (Մոսկվայի ժամանակով՝ ժ. 6.51-ին): Այն ռադարներից անհետացել է.թռիչքից 23 րոպե անց:

Ինքնաթիռում եղել են 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամները:
Սինայի ադմինիստրացիայում ավելի վաղ նշել են, որ ինքնաթիռը աղետի է ենթարկվել Էլ-Կանտալ ու Էլ-Լաքսիմ շրջանների միջև ընկած լեռներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս