Մյունհենցիներն առաջին անգամ միավորներ կորցրեցին Գերմանիայի ընթացիկ առաջնությունում
Գերմանիայի առաջնության 11-րդ տուրի խաղում «Բավարիան» չկարողացավ հաղթել «Այնտրախտին»: Այսպիսով մյունհենյան ակումբը առաջին անգամ միավորներ կորցրեց Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում:
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ամփոփել է «Այնտրախտի» հետ խաղը:
«Իհարկե, մրցակիցը կարող է խաղալ այնպես, ինչպես ցանկանում է: «Այնտրախտը» շատ լավ էր պաշտպանվում, մենք շատ քիչ տարածություն ունեինք:
Մենք մի քանի վտանգավոր պահեր ստեղծեցինք: Ցանկանում եմ արժանին մատուցել թիմին, մենք փորձեցինք ամեն ինչ, ինչ կարող էինք»,- ասել է Գվարդիոլան:
«Բավարիային» չհաջողվեց կրկնել «Տոտենհեմի» ձեռքբերումը, որն իր ժամանակ Անգլիայի առաջնության մեկնարկում տարել էր 11 անընդմեջ հաղթանակ, ինչը հանդիսանում է ռեկորդ Եվրոպական թոփ-5 առաջնությունների համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը