Բաժիններ՝

Ռումինիայի գիշերային ակումբներից մեկում հրդեհի հետևանքով 27 մարդ է մահացել

Բուխարեստի գիշերային ակումբներից մեկում պայթյունի ու դրանից առաջացած հրդեհի հետևանքով 27 մարդ է մահացել, ևս 155 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է ավելանալ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Պայթյունը տեղի է ունեցել Colectiv ակումբում երեկ երեկոյան ռոք համերգի ժամանակ, որի մուտքը ազատ է եղել: Այդ ժամանակ ակումբում գտնվել է շուրջ 400 մարդ, մեծ մասը՝ դեռահասներ ու երիտասարդներ: Հրդեհի առաջացումից խուճապահար մարդիկ նետվել են մուտքի կողմը, սկսվել է հրմշտոց:

«Այն ամենը, ինչ գիտենք այս պահի դրությամբ, այն է, որ ակումբում կիրառվել է հրավառություն, որից հետո էլ տեղի է ունեցել ողբերգությունը: Իհարկե, այդ վարկածը ստուգվում է»,- BBC-ին հայտնել է Ռումինիայի ներքին գործերի նախարարի տեղակալ Ռաեդ Արաֆաթը:

151030234618_bucharest_640x360_reuters_nocredit

Որոշ տեղեկությունների համաձայն՝ պայթուցիկները եղել են ռոք խմբի ելույթի մաս, որը հանդես է եկել հևի-մեթալ ժանրում:

25 մարդու վիճակը գնահատվում է որպես ծայրահեղ ծանր: Հիվանդանոցներից մեկից հայտնել են, որ տուժածները հիմնականում 14-16 տարեկան դեռահասներ են:
«Ես ցնցված եմ ու խորապես վշտացած ողբերգական իրադարձություններից, որ այսօր գիշեր տեղի են ունեցել քաղաքի կենտրոնում: Սա բոլորիս՝ մեր ժողովրդի ու անձամբ ինձ համար, շատ տխուր պահ է: Այս ծանր պահին ես իմ կարեկցանքն ու համերաշխությունն եմ հայտնում այդ ողբերգությունից տուժածների ընտանիքներին»,-Facebook-ի իր էջում գրել է Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը:

151031022254_bucharest_640x360_ap_nocredit

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս