Հետաձգվել է «Հորտուս Մուզիկուս» անսամբլի հայաստանյան համերգը
«Հորտուս Մուզիկուս» էստոնական անսամբլի համերգային ծրագիրը, որը պետք է տեղի ունենար ապրիլի 20-ին «Զվարթնոց» տաճարի տարածքում, հետաձգվել է:
Եղանակի տեսության վերջին կանխատեսումների համաձայն` ապրիլի 20-ին Հայաստան է ներթափանցելու սառը ցիկլոն, որի պատճառով ողջ օրվա ընթացքում սպասվում են առատ տեղումներ և քամիներ: Նման եղանակային պայմանները կխափանեն «Զվարթնոց» տաճարի տարածքում նախատեսված երաժշտական միջոցառումը:
Հայաստանում Եվրոպական միության մշակութային ժառանգության տարվա պաշտոնական բացումը, որը պետք է ազդարարվեր վերոնշյալ համերգային ծրագրով, տեղափոխվում է հունիսի 16-ին: Համերգի անցկացման վայրը, ժամը և ծրագիրը մնում են անփոփոխ:
Միջոցառումների սկիզբն ազդարարում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը:
Համերգը կազմակերպվում է «Երևանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային փառատոնի հետ համատեղ: