«Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է անցկացրել Էրդողանի հետ». Սպիտակ տուն
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է «Սիրիայի ճգնաժամը», երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են սերտ կապ պահպանել այդ երկրում տիրող իրադրության շուրջ: Այդ մասին հայտնել է Սպիտակ տունը՝ ամփոփելով ապրիլի 11-ին երկու ղեկավարների միջեւ կայացած հեռախոսազրույցի արդյունքները:
«Նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հեռախոսազրույց է անցկացրել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ, որպեսզի քննարկի ներկա ճգնաժամը Սիրիայում: Ղեկավարները համաձայնել են սերտ կապ պահպանել այդ իրադրության շուրջ»,- նշել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: