Բաժիններ՝

Մոսկվայում Հաղթանակի զորահանդեսին առաջին անգամ ռոբոտներ կմասնակցեն

«Ուրան-6» եւ «Ուրան-9» ռոբոտատեխնիկական համալիրները կարող են Մոսկվայի Կարմիր հրապարակում մասնակցել Հաղթանակի զորահանդեսին: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է իրազեկ մի աղբյուր:

«Ռոբոտներն օրերս ժամանել են Ալաբինո՝ մասնակցելու փորձերին»,- ասել է գործակալության զրուցակիցը: Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար գեներալ-գնդապետ Օլեգ Սալյուկովը հայտնել է, որ զորահանդեսին նաեւ առաջին անգամ կմասնակցեն տանկերի օժանդակման «Տերմինատոր» մարտական մեքենաները:

Գլխավոր հրամանատարի խոսքով՝ ընդամենը զորահանդեսում գործի կդրվեն 73 թռչող ապարատ, ավելի քան 120 միավոր տեխնիկա եւ 12 հազար զինծառայող:

«Ուրան-9» մարտական ռոբոտատեխնիկական համալիրը նախատեսված է հետախուզման, կրակային օժանդակման եւ տանկերի ոչնչացման համար: «Ուրան-6» ռոբոտատեխնիկական համալիրը նախատեսված է տեղանքի քաղաքայնացված տեղամասերի, ինչպես նաեւ լեռնային եւ մանրածառուտ տարածքների ականազերծման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս