Բաժիններ՝

Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել Լիբանան-Արցախ փոխգործակցության վերաբերյալ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 11-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել այս աշնանն Արցախում լիբանանահայ գործարար շրջանակների մասնակցությամբ տնտեսական ֆորում անցկացնելու ծրագրի, ինչպես նաեւ կրթական ու մարդասիրական ոլորտներում Լիբանանի հայ համայնքի եւ Արցախի փոխգործակցությանը վերաբերող հարցերի շուրջ:

Համապատասխան զեկույցով հանդես է եկել Լիբանանում եւ Մերձավոր Արեւելքում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը:

Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին նախանշված աշխատանքների իրականացման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս