Ալժիրում Իլ-76-ի կործանման զոհ կարող էր դառնալ 200 զինծառայող. AlHadath
Առնվազն 200 զինծառայող կարող էր զոհվել ապրիլի 11-ի առավոտյան Ալժիրում Իլ-76 ռազմափոխադրական ինքնաթիռի կործանման հետեւանքով:
Այդ մասին հայտնել է AlHadath հեռուստաալիքը: Ինքնաթիռն ընկել է երկրի մայրաքաղաք Ալժիրից 50 կիլոմետր հարավ գտնվող Բուֆարիկի ռազմակայանի օդանավակայանից թռիչքից քիչ անց: Ընկնելուց անմիջապես հետո օդանավը բռնկել է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Awful news.
Around 200 dead after a military Ilyushin Il-76 crashed shortly after takeoff from Boufarik base in #Algeria. pic.twitter.com/iOnlvAaHxq
— H. Sumeri (@IraqiSecurity) April 11, 2018