Բաժիններ՝

Թրամփին խորհուրդ են տվել Սիրիայում հոծախումբ հարվածներ հասցնել մի քանի թիրախների. NYT

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի քննարկմանն են ներկայացրել Սիրիայի դեմ ուժի կիրառման մի քանի տարբերակ՝ ի պատասխան Դումա քաղաքում քիմիական զենքի ենթադրյալ կիրառման: Օպցիոնները ներառում են բազմօրյա հրթիռահարվածներ մի քանի թիրախների:

Այդ մասին հայտնել է The New York Times (NYT) թերթը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրներ: Նրանց տվյալներով՝ Թրամփն իր խորհրդականների հետ ապրիլի 10-ին քննարկել է Սիրիային ավելի անողոք հարված հասցնելու պլանները, քան մեկ տարի առաջ Հոմսի նահանգում ռազմական օդանավակայանին հասցված հարվածն էր: Սպիտակ տանը կարծում են, որ նույնական ուժային ակցիան այս անգամ հարկ եղած ներգործությունը չի ունենա Դամասկոսի վրա:

Ուստի ԱՄՆ-ի գործողությունների տարբերակների մշակումը նախատեսում է ավելի ծավալուն եւ եւ երկարատեւ գործողություններ, պարզաբանում է հրատարակությունը: ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հարվածային խումբը՝ Harry Truman ատոմային ավիակիրի գլխավորությամբ, ապրիլի 11-ին կմեկնի Նորֆոլկից (Վիրջինիայի նահանգ) Մերձավոր Արեւելքի շրջանում պարեկության համար, հայտնել են ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ներկայացուցիչները:

Նրանց խոսքով՝ ավիակրին կուղեկցեն հրթիռակիր հածանավ եւ չորս էսկադրային ականակիրների: Արշավի առաջին փուլում դրանց կմիանա Գերմանիայի ռազմածովային ուժերի մի ֆրեգատ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս