Իսրայելական օդուժի F-15 երկու ինքնաթիռներ հրթիռահարված են հասցրել սիրիական T-4 օդանավակայանին
Իսրայելի ռազմաօդային ուժերի F-15 երկու ինքնաթիռներ ութ կառավարվող հրթիռներով հարված են հասցրել սիրիական T-4 օդանավակայանին:
Ռուս զինվորական խորհրդականների թվում տուժածներ չկան: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը: «Ապրիլի 9-ին Երեւանի ժամանակով ժամը 04:25-ից մինչեւ 04:53-ն ընկած ժամանակահատվածում Իսրայելի ՌՕՈւ-ի F-15 երկու ինքնաթիռներ, չմտնելով Սիրիայի օդային տարածություն, Լիբանանի տարածքից ութ կառավարվող հրթիռներով հարված են հասցրել T-4 օդանավակայանին:
Սիրիայի զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները օդային մարտի ընթացքում ոչնչացրել են հինգ կառավարվող հրթիռ»,-նշել են գերատեսչությունում: Այնտեղ ճշտել են, որ «երեք հրթիռ հասել է օդանավակայանի արեւմտյան մաս: Սիրիայում ռուս խորհրդականների թվում տուժածներ չկան»: Ավելի վաղ SANA գործակալությունը, վկայակոչելով ռազմական աղբյուր, հայտնել էր, որ ապրիլի 9-ին զանգվածային հրթիռահարված է հասցվել Սիրիայի Հոմսի նահանգում գտնվող T-4 ռազմական օդանավակայանին:
Գործակալության տեղեկությունների համաձայն, զինծառայողների մեծ կան սպանվածներ ու վիրավորներ: Ավելի ուշ Al Mayadeen հեռուստաալիքը հայտնել է, որ իսրայելական օդուժը հետախուզական թռիչքներ էր կատարում Սիրիայի եւ Լիբանանի սահմանամերձ տարածքի վրա այն պահին, երբ հրթիռային հարված հասցվեց T-4 ռազմական օդանավակայանին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: