Բաժիններ՝

Ըստ ԿԲ-ի՝ բանկային համակարգում կենտրոնացվածությունը թույլ է

Ըստ հիմնական հաշվեկշռային ցուցանիշների (ակտիվներ, պարտավորություններ, ընդհանուր կապիտալ) կառուցվածքային կենտրոնացվածության գործակիցների՝ կենտրոնացվածության ռիսկը բանկային համակարգում շարունակում է գնահատվել որպես բավականին թույլ:

Չորս ամենախոշոր բանկերի ակտիվների, պարտավորությունների և կապիտալի տեսակարար կշիռները տարեսկզբի համեմատ նվազել են, համապատասխանաբար, 2.0, 2.0 և 1.8 տոկոսային կետերով և կիսամյակի վերջին կազմել են համապատասխանաբար 47.7%, 50.3% և 34.5%:

ՀՀ 4 խոշորագույն բանկերը՝ ըստ ակտիվների, պարտավորությունների և սեփական կապիտալի (2017թ. երրորդ եռամսյակի վերջի դրությամբ, հազար դրամ)

Աղբյուրը՝ B4B PRO

Բանկային համակարգի ակտիվների և պարտավորությունների Հերֆինդալ-Հիրշմանի գործակիցները ևս որոշակիորեն նվազել են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս