Բաժիններ՝

Ի՞նչ է «աչքով տալը». մարդը, չար չլինելով, կարող է «աչքով տալ» իր երեխաներին կամ թոռներին

Հարց քահանային

– Ինձ մի կարևոր հարց է հուզում: Այն վերաբերվում է աչքով տալուն: Ես նկատել եմ, որ մարդը, չար չլինելով հանդերձ, կարող է «աչքով տալ» սեփական երեխաներին կամ թոռներին, երբ ուրախանա նրանցով: Նրանք կամ հիվանդանում են, կամ որևէ դեպք է պատահում: Ի դեպ, դա լինում է միայն ուրախանալու դեպքում: Արդյո՞ք դա «չար աչք» է կոչվում:

– Ազատ կամքի վարդապետությունը մեզ հեռու է պահում ամեն տեսակ անկամ վիճակներից, ինչպիսիք են բախտը, անեծքը, սնահավատությունները, չար աչքը և այլն:

Ոչինչ չի կարող մեր կամքի վրա ազդել, ուրեմն նաև՝ մեր ընթացքի:

Կարդացեք նաև

Ս. Կիպրիանոսի և Ս. Հուստիանե կույսի կյանքից (որը կարող ենք գտնել մեր կայքի Վարք սրբոց բաժնում) ուսանում ենք հետևյալը. անեծքը, թուղթ ու գիրը, աչքով տալը (վերջինս որպես անեծքի տեսակ), այո՛ կարող են փորձել մարդու վրա ունենալ իրենց ազդեցությունը, այնքանով, ինչքանով մարդը հեռու է Աստծուց և ծառա է կրքերին և չարին: Սակայն ուղղափառ վարդապետություն ունեցող և առաքինության մեջ հարատևող մեկի համար, մեկի համար, ով ժողովրդական խոսքով «ամուր բռնել է Աստծո փեշից», ոչինչ վտանգավոր չէ:

Եթե մենք, մեր հարազատները զինված ենք հավատքի վահանով, զգեստավորվել ենք Քրիստոսվ և պատվիրանապահության սուսերն ենք կրում, ապա ոչինչ վտանգավոր չէ և առավել ևս, ամեն մի չարիք, կամ նեղություն մեզ համար միայն պսակների առիթ են:

Իսկ ինչ վերաբերվում է չար աչք ունենալուն՝ սխալ և սուտ է, քանզի, Աստված ինչ որ արարեց, բարի արարեց, իսկ չարն ինքնին հոգևոր չ՛զորություն է, և աչքն ինքնին չար լինել չի կարող, այլ ինչպես, որ վերը նշեցինք, ժողովրդական «չար աչք», «աչքով տալ» հասկացողությունները այնքանով են իրական, որքանով որ կապվում են անեծքի հետ:

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս