Բաժիններ՝

Սիրիայում հրադադարի երաշխավոր երկրները փոխհամաձայնության են հասել

Սիրիայում հրադադարի համաձայնագրի երաշխավոր երկրները Աստանայի հանդիպմանը
փոխհամաձայնության են հասել երկրում ապա էսկալացման գոտիների մասին հուշագրի շուրջ: Այդ մասին հայտնելէ «Ինտերֆաքս»­-ը՝ վկայակոչելով բանակցային շրջաններին մոտ կանգնած սեփական աղբյուրներ:

Նրա խոսքով՝ երաշխավոր պետությունները՝ Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան, փոխհամաձայնության են հասել փաստաթղթի բոլոր կետերի շուրջ: Աստանայում հաջորդ հանդիպումը կանցկացվի հունիսի սկզբին. մինչ այդ պլանավորվում է մանրամասնորեն մշակել հուշագրի առանձին կետեր: Մասնավորապես, հստակ չէ, թե հատկապես ինչ ուժեր պետք է գտնվեն անվտանգության գոտիների սահմանների վրա:

Ավելի վաղ մայիսի 3-­ին Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նրա պաշտոնակից Ռեջեբ Թայիփ Էրդողանը քննարկել են լարվածության նվազեցման չորս գոտիների ստեղծումը՝ Իդլիբի նահանգում, Հոմս քաղաքից դեպի հյուսիս, Արեւելյան Գուտայում եւ երկրի հարավում:

Հունվարի 26-ին ԱՄՆ­-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծել այն մարդկանց պաշտպանելու համար, որոնք փախչում են բռնությունից: Նրա պլանի համաձայն, դրանք պետք է տեղակայվեն ինչպես բուն Սիրիայում, այնպես էլ հարեւան պետություններում:­

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս