««Ելքը» բոլոր դեպքերում ինչ-որ ելք է, Զարուհին՝ արմատական ընդդիմություն, դրա համար էլ նա դաշինքի չգնաց». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը առաջիկա քաղաքային ընտրությունների հետ կապված զրուցել է քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ:

– Քաղաքական իրավիճակին ինչպիսի՞ գնահատական կտաք, քաղաքական լուրջ փոփոխություններ կլինե՞ն ավագանու ընտրություններից հետո:

– Վիճակը սպասողական է երևի: Քաղաքային ընտրությունների մասին առանձնապես այդքան բան չկա ասելու, որովհետև սա համապետական ընտրություն չի, քաղաքական ընտրություն չի: Բայց Հայաստանում ընդհանուր մի բան կա՝ արտաքնապես հանգիստ, բայց ներքուստ՝ ինտրիգային: Ինտրիգան Հայաստանի բնորոշ գիծն է դարձել:

– Այս ավագանու ընտրություններում այդ ինտրիգը նույնպե՞ս կլինի կամ գուցե կա՞:

– Երևի թե կա: Տեսեք, Տարոն Մարգարյանի անունը անընդհատ շրջանառվում է առաջընթաց, բարեփոխում բառերի հետ: Բայց դուք Երևանում բարեփոխում տեսե՞լ եք: Ամեն մի ծառ տնկելը բարեփոխո՞ւմ է: Իր ունեցվածքի վերաբերյալ հրապարակումներ եղան: Բայց նման դեպքերի հետ կապված Հայաստանում բացատրություն երբևէ լսե՞լ եք որևէ մի պաշտոնյայի վերաբերյալ: Բացատրություն չի տրվում, դրա համար էլ ինտրիգային է:

Հանրապետականը անցավ, իսկ նրան աջակցում են «Բարգավաճ Հայաստանը», Դաշնակցությունը: Թեկնածու չեն առաջադրել չէ՞: Բայց եթե չեն առաջադրում, կանաչ ճանապարհ են բացում: 3 կուսակցությունները առաջադրում են մեկ թեկնածու, չնայած, որ սրբի տեսքով կանգնել են, ասում են՝ չենք մասնակցում: Չեն առաջադրել, ուրեմն մասնակցում են, որովհետև դա խնդիր կառաջացներ Տարոն Մարգարյանի հետ: Չեզոք են, թեկնածու չունեն, ուրիշ անգամ կյանքի կռիվ են տալիս, էս անգամ չունեն: «Ելքն» ինձ թվում է՝ կտեղավորվի, խնդրահարույց է Զարուհի Փոստանջյանի հարցը:

– «Ելքն» ու «Երկիր ծիրանին» քաղաքական դաշտում երկփեղկվածություն չե՞ն ստեղծում:

– Եթե միայն քաղաքային ընտրությունը նկատի ունենանք, մի քիչ չափազանցվում է, բայց եթե այս կուսակցությունները կայանան ավագանու ընտրություններից դուրս, ապա հնարավոր է: Եթե Զարուհի Փոստանջյանը քաղաքապետ դառնա, քաղաքում իրավիճակը վստահաբար կփոխվի:

– Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը դառնա, չի՞ փոխվի:

– Միջին կլինի:

– Կարելի է ենթադրել, որ «Ելքն» ըստ Ձեզ լիիրավ ընդդիմություն չէ՞:

– Ընդդիմությունը լինում է չեզոք, արմատական՝ ինչպես «Սասնա ծռերն» ու Զարուհի Փոստանջյանն են, և լինում է իշխանամետ. «Ելքը» ունի իշխանության բարեհաճությունը, Զարուհին չունի միանշանակ:

– Բայց Զարուհի Փոստանջյանի կուսակցությունը նաև նորեկ է դաշտում:

– Ճիշտ է: Տեսեք փոքրիկը մի ամսական է, նրան չգիտեն, բայց մայրը վաղուցվա է: Հայաստանում կուսակցությունները անձնավորված են, ինչպես ասենք «Բարգավաճ Հայաստանը»: Եթե Գագիկ Ծառուկյանը չլիներ, նրան ո՞վ էր ձայն տալու: Այս պարագայում աշխատում է այդ մոդելը: Փոստանջյանը լայնորեն հայտնի է Հայաստանում, քաղաքում՝ առավել ևս: Ինձ թվում է, այդ ծիրանին այնքան էլ նոր չէ՝ անցյալ տարվա ծիրանի է, այս տարվա բերքով: Չեն նայելու, որ ծիրանի է, ասելու են՝ Զարուհի Փոստանջյան: Ես երբեք «Ծառուկյան» դաշինք չեմ ասել, ասել եմ «Բարգավաճ Հայաստան», որովհետև առանցքը նա է, այդ բոլորը շղարշ է:

«Ելքը» բոլոր դեպքերում ինչ-որ ելք է, Զարուհին՝ արմատական ընդդիմություն: Դրա համար էլ նա դաշինքի չգնաց, նույնիսկ իր սիրած կուսակցությունից դուրս եկավ: Եվ ճիշտ դուրս եկավ՝ հին չինովնիկներով նոր գործ հնարավոր չէ անել Հայաստանում:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս