Բաժիններ՝

«Իրանի գործողությունները հակասում են միջուկային գործարքի ոգուն». Թրամփ

Իրանի իշխանությունների գործողությունները հակասում են Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի՝ Գործողությունների համատեղ համապարպակ պլանի (ԳՀՀՊ) ոգուն: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-­ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը Իտալիայի վարչապետ Պաուլո Ջենտիլոնիի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:

«Իրանը հակասության մեջ է մտնում ԳՀՀՊ-­ի հետ: Իրանի իշխանությունները պետք է հետեւեն դրան,­ նշել է ԱՄՆ-­ի ղեկավարը:­ Մենք այն վերլուծում ենք ամենայն մանրակրկիտությամբ: Մենք ասելու բան կունենանք ոչ այնքան հեռու ապագայում»:

Նա վերստին ԳՀՀՊ­-ն որակել է «ահավոր համաձայնագիր», որը «չպետք է ստորագրվեր»: «Չպետք է բանակցությունները վարվեին այն ոգով, որով դրանք անցկացվում էին»,­-ասել է Սպիտակ տան տերը: «Ես լիովին պաշտպանում եմ համաձայնագրի կնքումը, բայց դա վատն էր»,­-նշել է Թրամփը, հավելելով, որ դա ամենավատ համաձայնագրերից մեկն է, որն ինքը երբեւիցե տեսել է:

Ապրիլի 19­-ին ԱՄՆ-­ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Իրանի սադրիչ գործողություններն սպառնում են ԱՄՆ­-ին, տարածաշրջանին ու ամբողջ աշխարհին: «Իրանն աշխարհի առաջատարն է ահաբեկչությունը հովանավորելու ասպարեզում: Նա պատասխանատու է բազմաթիվ հակամարտությունների եւ այնպիսի երկրներում ԱՄՆ-­ի շահերի խափանման համար, ինչպիսիք են Սիրիան,

Եմենը եւ Լիբանանը, ինչպես նաեւ Իսրայելի վրա գրոհների շարունակվող աջակցության համար»,- ասել է նա: Նա հայտարարել է, որ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը թույլ չի տալիս հասնել նպատակին՝ միջուկազերծ Իրանին: Նա համոզված է, որ Իրանը, չնայած այդ ծրագրին, առաջվա պես ունի հնարավորություն դառնալու միջուկային պետություն: Պետքարտուղարի խոսքով՝ այդ գործարքն «արտացոլում է անհաջող մոտեցումն անցյալում»: Նա նաեւ նշել է, որ միջուկային գործարքն անտեսում է «մյուս սպառնալիքները, որոնց աղբյուրը Իրանն է»։

Ապրիլի 18­-ին ԱՄՆ­-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն առընթեր Ազգային անվտանգության խորհրդին հանձնարարել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի գնահատում անցկացնել եւ պարզել՝ արդյոք Միացյալ Նահանգների ազգային շահերի համար կենսականորեն կարեւոր է Իրանի հետ կապված պատժամիջոցների կասեցումը՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի
պայմաններին համապատասխան:

Իր հերթին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Միացյալ Նահանգներից պահանջել է կատարել միջուկային գործարքի պայմանները, այլ ոչ թե մեղադրանքներ հնչեցնել Թեհրանի հասցեին: «Ամերիկյան ծեծված մեղադրանքները չեն կարող քողարկել այն, որ Վաշինգտոնը հարկադրված է ընդունել Իրանի կողմից միջուկային գործարքի պայմանների կատարման փաստը»,­-նշել է Զարիֆը, հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս