![](/banners/BeFunky-design.jpg)
«Ես կույր եմ». Լևոն Ալթունյանը նախարար չի՞ լինի. «Ժողովուրդ»
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/levon-Altunyan.jpg)
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տևական ժամանակ է, ինչ համառորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ առողջապահության նախարար, հնարավոր է, նշանակվի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արա Բաբլոյանը:
Երեկ «Ժողովուրդը» Լևոն Ալթունյանից հետաքրքրվեց՝ արդյոք ինքը Բաբլոյանին տեսնում է իրեն փոխարինողի դերում: Հարցին ի պատասխան՝ նախարարը ժպտալով ասաց. «Ես չեմ տեսնողը կամ չտեսնողը: Տվյալ դեպքում ես կույր եմ»:
Հիշեցնենք, որ մինչ այս տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ Ալթունյանը որոշել է ինքնակամ հրաժարվել նախարարի պաշտոնից: Նա իր խիստ մտերիմ շրջապատում հայտարարել է, որ առողջապահության նախարարությունն իր տեղը չէ, և ինքը չի հարմարվում պետական աշխատանքին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։