
«Սիրիայի յուրաքանչյուր երեխա իմ երեխան է». Պաուլու Դիբալան միացել է պատերազմի դեմ ակցիային

«Յուվենթուսի» հարձակվողը լուսանկար է տեղադրել Ինստագրամում, որտեղ նա կանգնած է՝ մարզաշապիկին «Յուրաքանչյուր երեխա իմ երեխան է» գրվածքով: Այսպիսով Դիբալան ուշադրություն է դարձրել պատերազմական իրավիճակին Սիրիայում և աջակցել է պատերազմական գործողությունների դեմ բողոքի ակցիային:
«Դադարեցրեք պատերազմը: Յուրաքանչյուր երեխա մեր երեխան է: Յուրաքանչյուր երեխա իմ երեխան է»,- գրել է հարձակվողը:
Դիբալան Սերիա Ա-ի 2016-17թթ. մրցաշրջանում անցկացրած 24 խաղերում դարձել է 8 գոլի և 6 ասիստի հեղինակ:
https://www.instagram.com/p/BSo6yJCgzWH/
Պատրաստեց Անի Գաբուզյանը