ԿԸՀ-ն հաստատեց ԱԺ ընտրությունների քվեաթերթիկի նմուշը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատեց Ազգային ժողովի ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունների քվեաթերթիկի նմուշը:

ԿԸՀ նախագահի տեղակալ Արմեն Սմբատյանը հայտնեց, որ ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական ուժերն ունենալու են իրենց քվեաթերթիկը, որի առաջին էջին գրված է լինելու կուսակ ցության կամ կուսակցությունների դաշինքի անվանումը և համամասնական ցուցակի առաջին երեք թեկնածուների անուն-ազգանունը, իսկ հետևի մասում` տվյալ ընտրական տարածքում կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի տարածքային թեկնածուների անուն-ազգանունը, որոնց դիմաց կլինեն վանդակներ` նշում կատարելու համար:

«Այսինքն, մենք հիմա հաստատում ենք քվեաթերթիկի նմուշ 9 քաղաքական ուժի համար, իսկ յուրաքանչյուր քաղաքական ուժ կունենա իր քվեարթիկները բոլոր 13 ընտրական տարածքների համար»,- մանրամասնեց Արմեն Սմբատյանը:

ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն էլ հայտնեց, որ քվեաթերթիկի տպագրման գործընթացը ԿԸՀ-ն կսկսի մարտի 23-ին, կավարտի մի քանի օրվա ընթացքում և քվեաթերթիկները կուղարկի համապատասխան ընտրական հանձնաժողովներ:

Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունները կկայանան ապրիլի 2-ին: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մարտի 5-ից և կշարունակվի մինչև մարտի 31-ը:

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 9 քաղաքակլան ուժ, որից 5-ը կուսակցություններ են, 4-ը դաշինք: Ազգային ժողովի ընտրություններին կմասնակցեն Հայաստանի Հանրապետական, «Հայկական վերածնունդ», Հայաստանի Կոմունիստական, Հայ Յեղափոխական Դաշնակցություն, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները, ինչպես նաև «Ծառուկյան», «Ելք», Կոնգրես-ՀԺԿ և «Ելք» դաշինքները:

Տեսանյութեր

Լրահոս