Բաժիններ՝

Բակո Սահակյանը ընդունել է Ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի մի խումբ դասախոսների և ուսանողների

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 23-ին ընդունել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի մի խումբ դասախոսների եւ ուսանողների՝ մասնաճյուղի տնօրեն Վահրամ Հայրապետյանի գլխավորությամբ:

Հանդիպմանն արծարծվել են բուհի գործունեությանը եւ ուսումնական գործընթացին վերաբերող հարցեր:

Նախագահը նշել է, որ բուհի պատրաստած կադրերը մեծ դերակատարություն կունենան Արցախի տնտեսության զարգացման գործում:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս