«Երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար». Հենրիխ Մխիթարյան

Այսօր Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը բարեգործական այց կատարեց պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն: Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, որի բարձր հովանու ներքո էլ արդիականացվել է Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը:

Հենրիխ Մխիթարյանը մեկ առ մեկ անցավ Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր այն երեխաների հիվանդասենյակներով, որոնք գտնվում էին անկողնային վիճակում, զրուցեց և լուսանկարվեց նրանց հետ, ֆուտբոլային գնդակներ, մարզաշապիկներ և իր ստորագրությամբ նկարներ նվիրաբերեց նրանց:

Այնուհետև Հենրիխ Մխիթարյանն այցելեց կենտրոնի խաղասրահ, որտեղ հավաքվել էին տասնյակ երեխաներ: Հենրիխ Մխիթարյանը կլոր սեղանի շուրջ զրուցեց, խաղաց և լուսանկարվեց նրանցից յուրաքանչյուրի հետ, նրանց նույնպես հանձնեց նվերներ, իսկ երեխաները Մխիթարյանին նվիրեցին իրենց պատրաստած պաստառը և նրա համար կատարեցին իրենց իսկ մշակած երգը: Մխիթարյանը հույս հայտնեց, որ իր այցով կկարողանա փոքրիկ ներդրում ունենալ երեխաների հոգեբանական վիճակի բարելավման և ապաքինման հարցում: «Երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար»:

Տեսանյութեր

Լրահոս