Աբովյան-Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում լարված իրավիճակը հանդարտվեց. Երթը շարունակվում է
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Հաց բերող» Արթուր Սարգսյանին սատարողների երթի ժամանակ Աբովյան-Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում բախումներ սկսվեցին ոստիկանների և ցուցարարների միջև, քանի որ ցուցարարները նստացույց էին իրականացնում:
Քիչ առաջ առաջ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը երթի մասնակիցների հետ բանակցեց, հորդորեց չխոչընդոտել քաղաքացիների ազատ տեղաշարժը: Ցուցարարներն էլ ասացին, որ իրենք խաղաղ հավաք են իրականացնում: Իրավիճակը հանդարտվեց, և այժմ ցույցի մասնակիցներն Աբովյան փողոցով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ: