Շիրակի մարզում համայնքապետերին հրահանգել են ընտրել միայն Ֆելիքս Ցոլակյանին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս Շիրակի մարզ էր այցելել ՀՀ խիստ ազդեցիկ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը և բոլոր համայնքապետերին հավաքել ու ժողով էր արել:
«Անխտիր բոլոր համայնքապետերդ պետք է աշխատեք միմիայն Ֆելիքս Ցոլակյանի համար: Ու վերջ»,- հրահանգել էր պաշտոնյան: Շիրակում նրա գնալուց հետո իրավիճակը կտրուկ փոխվել է: Ինչո՞ւ միայն Ցոլակյանի համար: Բա մնացած ՀՀԿ-ականներն անտեր մնա՞ն: Հատկապես անհարմար վիճակ է Արթիկում, որտեղ մի շարք համայնքապետեր ուղղակի Մուշեղ Պետոյանի տղերքն են: Փաստորեն, նրանք չեն կարող Պետոյանի համար աշխատել, քանի որ ընտրություններից հետո «կաշիները կքերթեն»»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։