Բաժիններ՝

Ղրիմի «Կ-Տելեկոմ» բջջային օպերատորը պատկանում է Հայաստանում գրանցված ընկերության. «Վեդոմոստի»

«Վեդոմոստի» պարբերականն իր այսօրվա համարում անդրադարձել է Ղրիմի «Կ-Տելեկոմ» բջջային օպերատորի գործունեությանը (գործում է Win Mobile բրենդի ներքո), որը 2015թ. ստացել է 10.3 մլրդ ռուբլու հասույթ, իսկ մաքուր շահույթը կազմում է այդ գումարի կեսից ավելին՝ 5.5 մլրդ ռուբլի (շուրջ 87 մլն դոլար)։

«Կ-Տելեկոմը» գրանցված է Կրասնոդարում, այն Ղրիմում սկսել է գործել 2014թ․ օգոստոսի 5-ից՝ ՄՏՍ-ի հաճախականությամբ։ Օպերատորն այդ հաճախականությամբ աշխատելու թույլտվություն ստացել էր ռուսական պետական հանձնաժողովի կողմից 2014թ. մայիսին, և ստեղծումից մի քանի օր անց ռուսական ՄՏՍ-ը նման որոշմանը չի առարկել։

3 ամսում օպերատորը Ղրիմում կառուցել է 1500 բազային կայան՝ դառնալով թերակղզում առաջին ռուսական օպերատորը։

spark-interfax-ի տվյալով՝ «Կ-Տելեկոմը», համաձայն Հայաստանի իրավաբանական անձանց ռեեստրի, պատկանում է հայկական Cell Group Worldwide Ltd-ին։

2015թ. օգոստոսին հեղինակավոր The Insider պարբերականը «Կ-Տելեկոմի» սեփականատեր էր անվանել լիբանանցի ներդրող Պիեռ Միշել Ֆատտուշին՝ Հայաստանում ՄՏՍ-ի վաղեմի գործընկերոջը։

Դա «Վեդոմոստիի» հետ զրույցում հաստատել էր ռուսական կապի ընկերության մենեջերը։

Ընդ որում՝ «Կ-Տելեկոմն» օգտագործել է սարքավորումներ, որոնք ավելի վաղ պատկանել են «ՄՏՍ-Ուկրաինային» և գնվել էին նրա կողմից 2014թ. հոկտեմբերին։

Այն բանից հետո, երբ 2014թ. մարտին Ռուսաստանը բռնակցեց Ղրիմը, թերակղզում 1 տարի իրենց գործունեությունը դադարեցրել էին ուկրաինական բոլոր բջջային օպերատորները։

2014թ. սկզբին իրենց աշխատանքը թերակղզում կասեցրել էին «ՄՏՍ-Ուկրաինան» և «Կիևսթարը», սակայն ռոումինգում նրանց բաժանորդները սկսեցին սպասարկվել «Կ-Տելեկոմի» կողմից։ Մի քանի ամիս անց ՄՏՍ-ի ուկրաինական «դուստրը» սարքավորումները և Ղրիմում մնացած գույքը վաճառել էր 17.7 մլն եվրոյով՝ պաշտոնյայի, որի անունը չէր հրապարակվել։

ՄՏՍ-ի ներկայացուցիչները վստահեցրել էին, թե այն ոչ մի առնչություն չունի Ղրիմի «Կ-Տելեկոմի» հետ։

Բացի իր հաճախորդներին սպասարկելուց՝ «Կ-Տելեկոմը» նաև ռոումինգի ծառայություններ է մատուցում բոլոր ռուս օպերատորներին՝ պայմանագրեր կնքելով այդ ընկերությունների հետ։

Երկար ժամանակ Ղրիմում փաստացի այլ օպերատորներ չեն եղել, ինչը դրականորեն է ազդել «Կ-Տելեկոմի» ֆինանսական ցուցանիշների վրա։

«Կ-Տելեկոմի» ներկայացուցիչները չեն պատասխանել «Վեդոմոստիի» հարցումներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս