Բաժիններ՝

Նյու Ջերսիում դարձյալ պայթյուն է որոտացել

Պայթյուն է տեղի ունեցել Նյու Ջերսիի երկաթուղային կայարանի շրջանում, որտեղ ավելի վաղ կասկածելի սարք էր հայտնաբերվել, հայտնում է լրատվական NJ.com պորտալը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կասկածելի փաթեթ է հայտնաբերվել Նյու Ջերսիի Էլիզաբեթ կայարանում, գնացքների երթևեկությունը կասեցվել է։

Էլիզաբեթ քաղաքի քաղաքապետի խոսքով՝ երկու տղամարդ ռումբ էին նկատել աղբամանի մեջ կիրակի՝տեղի ժամանակով ժ․21.30-ի սահմաններում։ Նրանք ոստիկանություն էին կանչել։

Պորտալի տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել Երևանի ժամանակով այսօր՝ ժ. 08.40-ին, այն պահին, երբ ռոբոտն սկսել էր ուսումնասիրել կասկածելի առարկան։ Տեղեկություններ տուժածների մասին չկան։

CNN-ն, իր հերթին, հայտնել է, որ կասկածելի փաթեթը պայթեցվել է իրավապահ մարմինների կողմից։ Դեպքի վայրում ներկայում գտնվում է Հետաքննությունների դաշնային բյուրոն։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում և Նյու Յորքում պայթյուններ էին որոտացել։ Նյու Յորքում տուժել էր 29 մարդ, ոմանք ստացել էին լուրջ վնասվածքներ։ Ավելի ուշ Նյու Ջերսիում հայտնաբերվել էր ևս երկու չպայթած ռումբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս