Բաժիններ՝

ԴԱԻՇ-ի ակտիվությունը 3 ամսում ավելացել է 42%-ով. IHS Jane

Հարձակումների թիվը, որ իրականացրել է ԴԱԻՇ-ը վերջին 3 ամսում, ավելացել է ավելի քան մեկ երրորդով, հայտնում է Associated Press-ը՝ հղում կատարելով ահաբեկչությունների ու ապստամբական շարժումների IHS Jane հետազոտական կենտրոնի հայտարարության մեջ:

Փաստաթղթի համաձայն՝ 2015թ. հուլիսից մինչև սեպտեմբեր ԴԱԻՇ-ի ծայրահեղականները ձեռնարկել են 1 086 հարձակում ողջ աշխարհում:

Այդկերպ, ահաբեկչությունների միջին թիվը, որն իրականացվում է ամեն օր, ավելացել է 42%-ով՝ համեմատած 2015թ. նախորդ եռամյսակի հետ:

Դրա հետ միասին՝ ԴԱԻՇ-ի ահաբեկչական հարձակումները հիմնականում բաժին են ընկնում Մերձավոր արևելքին, նշում է գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս