Բաժիններ՝

Ռուբլու անկման ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա առաջիկայում այդքան մեծ չի լինի, բայց ռիսկեր կան. տնտեսագետ. Tert.am

Ռուսական ռուբլու ներկայիս անկման ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա առաջիկայում այդքան էլ մեծ չի լինի, բայց ռիսկեր այդուհանդերձ կան. Tert.am-ի հետ զրույցում ասել է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:

Տնտեսագետը նշել է, որ պետք է մտածել, թե որ գործոնների ազդեցության տակ է, որ ռուբլին այս պահի դրությամբ արժեզրկվում է և նկատել է, թե կա խանգարող երեք գործոն:

«Առաջինը՝ Իրանի սանկցիաների վերացումը և նավթային շուկայում Իրանի մուտք գործելու հնարավորությունն է, որը մեկ ամսվա ընթացքում մոտ 10 դոլարից ավելի արժեզրկել է նավթը: Երկրորդ գործոնը պայմանավորված է Ռուսաստանում պարտքերի վճարման պիկի հետ: Կա պարտքերի վճարման ժամանակահատված, որը կիսամյակային պարտքերն ամբողջությամբ ընկել է այս ժամանակահատվածի հետ և կազմակերպությունները նաև դրա համար կարիք ունեն դոլարի, քանի որ մի կողմից տալիս են հարկերը, մյուս կողմից վճարում պարտքերը և դոլարի դեֆիցիտ է առաջնում»,- ասել է նա:

Երրորդ գործոնն ըստ նրա՝ վերջին մի քանի օրերում չինական բորսաներում տեղի ունեցող կտրուկ
անկումն է. «Այսինքն՝ իրենց արժեթղթերը շատ են վաճառում, և նման ցնցումներն ազդում են Ռուսաստանի տնտեսության վրա, որն էլ ռուբլու փոխարժեքի վրա է ազդում»,- ասել է նա:

Երեկվանից ռուսական ռուբլին շարունակում է արժեզրկվել: Օրվա սկզբին մեկ ռուբլու ՀՀ կենտրոնական բանկի սահմանված գինը 8 դրամից հատել է 7 դրամ 86 լումա: Մեկ դոլարը գերազանցել է 60 ռուբլու սահմանագիծը:

Հայաստանի տնտեսության վրա ռուբլու արժեզրկման ազդեցությունը տնտեսագետը չի բացառում և նշում է հնարավոր հետևանքները: «Առաջին հերթին մեզ մոտ կան ռուսական կազմակերպություններ, որոնք, ամենայն հավանականությամբ, ՀՀ-ից դոլար կառնեն և կուղարկեն Ռուսաստան, և քանի որ այս պահի դրությամբ մենք այդքան էլ մեծ թափով չենք արձագանքել ռուբլու կուրսի անկմանը, սա դեռևս նպաստավոր պայման է, որ դոլար առնեն ու ուղարկեն, և դա հնարավորություն կտա հարկային պարտքային վճարումներ կատարել»,- ասել է նա:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս