Բաժիններ՝

Իրանցի քրիստոնյա զինվորն անցել է Հայաստան

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սահմանապահները հայ-իրանական սահմանին ձերբակալել են Իրանցի զինծառայողի, ով փորձել է ապօրինաբար հատել Արաքս գետով անցնող սահմանը:

Այս մասին հայտնել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության մամլո ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ իրանցի զինծառայողն իր գործողությունները բացատրել է ծառայակիցների հետ տարաձայնություններով, որոնք առաջացել են կրոնական հողի վրա:

Ձերբակալվածը հայտարարել է, որ քրիստոնյա է: Սահմանախախտին հանձնել են Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին՝ իրավախախտման բոլոր հանգամանքները պարզելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930