Ղազախստանը կընդգրկվի աշխարհի 30 ամենազարգացած երկրների թվում. Նազարբաև
Tengri News-ի փոխանցմամբ՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը երեկ անցկացված նախագահական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո երախտագիտություն է հայտնել ողջ ղազախ ժողովրդին և խոստացել է աշխատել կրկնապատկված եռանդով:
Նազարբաևը խոստացել է, որ ջանքեր կգործադրի այն ուղղությամբ, որպեսզի Ղազախստանն ընդգրկվի աշխարհի 30 ամենազարգացած երկրների թվում: Այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամլո ծառայությունը: Նազարբաևն ընդգծել է բոլոր հնարավորությունների առկայությունը՝ երկրի առջև դրված մասշտաբային նպատակներին հասնելու համար.
«Մենք ունենք որակյալ կադրեր, բավականաչափ ֆինանսական միջոցներ, քաղաքական կայունություն, ժողովրդի միասնություն ու բարեկամություն: Մենք կատարելու ենք ինդուստրալիզացման շրջանակներում դրված առաջադրանքները և ապահովելու ենք Ղազախստանի մուտքն աշխարհի ամենազարգացած 30 երկրների թվում՝ բարելավելով ղազախների կյանքը»: